ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին։
«Կրունկով փայլուն փոխանցում Բիչախչյանից»,- գրված է տեսանյութին կից։
Բիչախչյանը այս փոխանցումը կատարել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի՝ չեխական «Սպարտա Պրահայի» դեմ խաղում (0:1), որը չի վրիպել մրցաշարի մամուլի ծառայության աչքից։

