Կրեմենչուկը եւ ուկրաինական խոշորագույն նավթավերամշակման գործարանը ենթարվել է զանգվածային հարձակման
ՄիջազգայինԶանգվածային հարձակման է ենթարկվել Կրեմենչուկը, որտեղ գտնվում ուկրաինական խոշորագույն նավթավերամշակման գործարանը։
Նավթավերամշակման գործարանին հասցված վարվածներից հետո գրանցվել է խոշոր հրդեհ։
Ռուսական ուժերը կիրառել են հիպերձայնային «Կինժալ» և «Իսկանդեր» հրթիռներ եւ տասնյակ անօդաչուներ։
«Կրեմենչուկի ենթակառուցվածքները ենթարկվել են խոշոր կոմբինացված հարձակման»,- հաստատել են տեղի իշխանությունները։
Քաղաքի թաղամասերում էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարման անջատումներ են տեղի ունենում, հայտարարել է Կրեմենչուկի քաղաքապետը։
https://iravunk.com/sim/?p=329684&l=am/

