Օղակը Զելենսլու շուրջ սեղմվում է. ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կշարունակվեն այսօր

Միջազգային

ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ Մայամիում կշարունակվեն նաեւ շաբաթ օրը:

Սկսած հինգշաբթիից Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, վերադառնալով Մոսկվայից, փորձում են «համոզել» ուկրաինական բանակցային պատվիրակությանը` ընդունել այն պայմանները, որոնք մոսկովյան այցի ժամանակ Պուտինն իրենց ներկայացրել է, որպես Ռուսաստանի համար ընդունելի նվազագույնը։

Եվ դատելով այն փաստից, որ արդեն երկու օր «համոզում» են, հուշում է, որ Զելենսկին համառորեն դիմադրում է: Բայց նաեւ այն, որ բանակցությունենրը դադարեցվածխ չեն, հուշում է, որ որոշակի առաջընթաց կա:

Ամեն դեպքում, Զելենսկին այս երկու օրերին մի շարք սպասելիքների եւս հրաժեշտ տվեց: Այս օրերին եվրոպական գլոբալիստները կաշվից դուրս են գալիս Ուկրաինայի համար ֆինանսավորում ապահովելու համար: 

Այսպես կոչված «Պլան Ա»-ն (Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հաշվին ֆինանսավորում) ձախողվեց Բելգիայի ղեկավարության անզիջումության պատճառով, որը վերահսկում է այդ ակտիվների մեծ մասին հասանելիությունը։ Վարչապետ Բարտ դե Վևերը կոշտ դիրքորոշում ընդունեց այս հարցում և լիարժեք աջակցություն ստացավ բելգիացի քաղաքական գործիչների շրջանում։ Ու դա հասկանալի է: Թեեւ Բրյուսելն առաջարկում էր, թե կընդունենք որոշում, որ այդ հարցով ոչ մի դատարանի որոշում չի ճանաչվի ԵՄ-ում, սակայն Մոսկվան ցուցադրաբար հայտարարեց, որ այսպես թե այնպես, իր փողը հետ կվերցնի: Ու եթե Բելգիան այն տա Ուկրաինային, ապա ստիպված է լինելու վճարել սեփական գրպանից: Գումարած, ամերիկացիները ցուցադրաբար եւս մեկ անգամ «խորհուրդ տվեցին»` ռուսական փողերին ձեռք չտալ, դրանք նախատեսված են ապագա ռուս-ամերիկյան համատեղ ծրագրերի ֆինանսավորման համար: Այսինքն, բացի ռուսականից, Բելգիան կարող է նաեւ ամերիկյան, ավելին` Թրամփի անձնական գրպանը մտնել: Եվ Վարչապետ Բարտ դե Վևերի նման կոշտությունը միանգամայն հասկանալի է դառնում:

Իսկ ահա Հունգարիայի վետոն երեկ չեղյալ հայտարարեց «Պլան Բ»-ն՝ ՈԵւկրաինային ֆինանսավորելու համար եվրապարտատոմսերի թողարկումը։ Այդ դեպքում պարտքը մնալու էր ԵՄ-ի, այն է` եվրոպական երկրների վրա: Եվ պարզ է, որ Օրբանը՝ «ԵՄ տրոյական ձին», թիկունքին ունենալով Թրամփի լիարժեք աջակցությունը եւ հույսեր, որ հենց ինքն է լինելու Պուտին-Թրամփ խաղաղության գագաթաժողովի ընդունողը, այլևս զիջումներ չի անի ԵՄ պաշտոնյաներին։

Եվ (նույնպես երեկ) Ուկրաինայի համար հնչեց երրորդ լուրջ մահվան ազդանշանը։ Անանուն «Պլան Գ»-ն, որով Կիևը մեծ մասամբ ֆինանսավորում էր մինչև 2025 թվականը՝ եվրոպական երկրների ուղղակի օգնությունը, նույնպես ձախողվել է։ Կիևի ամենամեծ հովանավորը (ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությամբ)՝ Դանիան, հայտարարեց, որ 2026 թվականի համար Ուկրաինային նախատեսված օգնությունը կրճատելու է մոտավորապես կիսով չափ (2.94 միլիարդ դոլարից մինչև 1.46 միլիարդ դոլար): Այստեղ Կիևի ռեժիմը պետք է շնորհակալություն հայտնի իրեն և իր կոռումպացված պաշտոնյաներին։

Այլ կերպ ասած, Կիևը 2026 թվականին, որը սկսվում է հաջորդ ամիս, կարող է պարզապես պատերազմը ֆինանսվորելու որեւէ տարբերակ չունենա: Այսինքն, եթե հանց այս պահին պայմանավորվածություն չլինի, ԱՄՆ-ն կանգնեցնի բանակցային այս փուլը, ապա հետեւանքները դանռնալու են կատաստրոֆիկ:

Տես նաեւ https://t.me/iravunk/61755 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում