Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, ստացավ «խաղաղության մրցանակ»
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը վերջապես ստացավ իր «խաղաղության մրցանակը», թեև ոչ այն, ինչի մասին երազում էր։
Նոբելյան մրցանակի փոխարեն, Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ նրան շնորհվեց «ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակը»։ Այն թեեւ նոր է ստեղծվել, ամեն բան հուշում է` հենց Թրամփին շնորհելու համար: Բայց մեկ է, նայեք ԱՄՆ նախագահի դեմքին. ուրախ է, բառացիորեն ականջից ականջ ժպտում է։
Եվ իհարկե, ելույթ էր պատրաստել. էլի հայտարարեց, որ ավարտել է ութ պատերազմ, իսկ իններորդը «արդեն ճանապարհին է»։

