Վրթանես սրբազանը չի կարող համարվել Արցախի թեմի առաջնորդ. Հակոբյան
ՆերքաղաքականՀայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ցավոտ անակնկալ է եղել արցախցիների համար: Այս մասին ընդգծեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
— Գոնե Վրթանես սրբազանից մենք նման բան չպետք է տեսնեինք։ Ես կարծում եմ, որ մեր արձագանքներից արդեն իսկ սրբազանն իր հետեւություններն արել է՝ հասկանալով, որ այլեւս ինքը չի կարող առաջնորդել Արցախի ժողովրդին, չի կարող համարվել Արցախի թեմի առաջնորդ: Հայտնի հանդիպումից հետո արցախցի գործիչներն ամբողջ գիշեր կապի մեջ են եղել իրար հետ։ Մեզ համար դա ընկալվեց որպես դավաճանություն ե՛ւ ժողովրդի, ե՛ւ Մայր Աթոռի նկատմամբ:
https://iravunk.com/sim/?p=329617&l=am/

