Փորձում են հանրությանը մոլորեցնել, թե չկար Արցախը Ադրբեջանից դուրս թողնելու տարբերակ. Աղաջանյան

Ներքաղաքական

Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցության համար բարեվարքության կանոններ ընդունելու օրը խախտել է այդ կանոնները: Արդարություն, ազնվություն, թափանցիկություն հորջորջող անձնավորությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնք տարածում են սուտ ու կեղծիք:

— Չգիտես ինչու, այս մարդիկ ո՛չ ՄԱԿ-ի, ո՛չ ԵԱՀԿ-ի տեղը գիտեն եւ իրենց փաստաթղթերը վերցնում են Կազիմիրովի (ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահի) կայքէջից: Զարմանալի բան է, որ սեփական ներկայացուցչություն, սեփական արտգործնախարարություն ունենալու պարագայում դու ոչ թե պաշտոնական ընդունված փաստաթղթերն ես վերցնում, որոնք հանրայնորեն հասանելի են այդ կայքէջերում, փոխանակ դրանք իրենց տիտղոսաթերթով, համարակալումով, օրով, ամսաթվով եւ այլնով հրապարակեն, Կազիմիրովի կայքէջից են հրապարակում անում: Ոչ միայն այնքան անճար են, որ հնարավորություն չունեն տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործել, այլեւ սեփական ներկայացուցչությունների ամբողջական իրավասության ներքո գտնվող կարողությունները չեն կարողանում օգտագործել՝ բանակցային փաստաթղթերը հանրությանն ի պատշաճի ներկայացնելու:

Այս անձնավորությունը փորձում է Արցախյան խնդրի հետ կապված իր վրա եղած մեղքերը քննարկել եւ հանրային դաշտից իբր թե դուրս թողնել, որպեսզի առաջիկա՝ իր իսկ կողմից պատրաստվող արտահերթ ընտրությունների ժամանակ քննարկման եւ քննադատության առարկա չդառնա, բայց նաեւ միաժամանակ հերթական կեղծիքն ու զեղծարարությունն է անում, որովհետեւ ներկայացնում են ինչ-որ թղթեր, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն: Նիկոլ Փաշինյանի ստերից մեկն էլ այն է, որ իբր արխիվը գոյություն չունի… Փորձում են հանրությանը մոլորեցնել, որ չկար Արցախը Ադրբեջանից դուրս թողնելու տարբերակ: Բայց եթե անգամ ամենավատ վիճակն է, եթե դու հեռանում ես իշխանությունից՝ հնարավորություն տալով մեկ ուրիշին գալ իշխանության, նա նորից է սկսում բանակցությունները եւ փոխում իրավիճակը: Քո գնալով նոր էջից սկսելու պարագայում՝ նոր հնարավորություններ են բացվում: Եվս մեկ հանգամանք, որ ինձ թվում է, որ մեր հանրությունն ուշադրությունից բաց է թողնում, հետեւյալն է, եթե նշյալ փաստաթղթերից յուրաքանչյուրը վերցնեն, կհասկանան, թե հակամարտության կարգավորման փաստաթուղթն ինչպիսի բովանդակություն եւ խորություն կարող է ունենալ, եւ որը որեւէ առնչություն չունի այն խեղկատակության հետ, որն օգոստոսի 8-ին ստորագրեցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում