Դրսից ԵՄ-ն փող է տալիս, որ դրսից ոչ ոք չխառնվի ընտրություններին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Քննչական կոմիտեի շենքում ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Մայրավանքի դիվանապետին՝ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ արքեպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ: Պաշտոնական հիմնավորումը՝ թմրանյութերի շրջանառություն։ Այո՛, դուք չեք սխալվում։ Այն նույն սրբազանը, ում օրեր առաջ փորձեցին սեւացնել՝ կասկածելի տեսագրություն վերագրելով իրեն, հիմա էլ մեղադրվում է թմրանյութ ուրիշի գրպանը գցելու մեջ: Հաջորդը, եթե այս տեմպերով շարունակվի, երեւի պետք է սպասենք, որ վաղը նրան նաեւ զենքի ապօրինի վաճառքի, մյուս օրը՝ Քենեդու սպանության, իսկ վերջում էլ՝ միջուկային ռումբ գործարկելու փորձի մեջ կմեղադրեն: Ըստ ամենայնի, իշխանության որոշ շրջանակներ նորից մտել են իրենց սիրելի ստեղծագործական փուլը՝ ինչքան ավելի բարձր է մի մարդու եկեղեցական կամ հասարակական դիրքը, այնքան ավելի խոշոր է դառնում հնարված մեղադրանքի «դոզան»։ Ու եթե այս ամենը չլիներ իրականության վրա գրված աբսուրդ, կարելի էր կարծել՝ հերթական ցածրարժեք թրիլլերի սցենարն է՝ գրված անհայտ հեղինակի կողմից։ Բայց չէ՛… սա մեր իրականությունն է:

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար ԿԱՅԱ ԿԱԼԼԱՍ անունով տիկինը Հայաստան-ԵՄ հարաբերությունների քննարկման շրջանակներում բառացիորեն հորդորել է Հայաստանին կիրառել պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ եւ միանգամից հայտարարել է ՀՀ-ին 50 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» դեպքում։ «Սա կթվար ապուշ անեկդոտ, եթե իրականություն չլիներ։ Այլ կերպ ասած՝ եվրոպացիներն առաջարկում են Հայաստանին դադարեցնել իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Ռուսաստան եւ «խնդրում են» կտրել տնտեսական կապերը ռուսական շուկայի հետ (բնականաբար՝ նաեւ ԵԱՏՄ-ի հետ), դադարեցնել Ռուսաստանից վառելիքի, սննդի, ապրանքների ներմուծումը Հայաստան, դադարեցնել ՌԴ-ի հետ աշխատանքային ընդհանուր շուկայի հետ կապված համաձայնագրերը, դադարեցնել ՌԴ-ում աշխատող հայերի ուղարկած գումարների հոսքը, եւ, ըստ էության, մտնել բաց հակամարտության մեջ ՌԴ-ի հետ», - գրում է քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը եւ մանրամասնում, որ մեզ առաջարկում են մտնել հակամարտության մեջ հենց այն Ռուսաստանի հետ, որը գտնվում է իր ռազմական վերելքի վրա ուկրաինական ճակատում՝ ՆԱՏՕ-ի հետ հակամարտության կոնտեքստում։ Այսինքն՝ մեզ առաջարկում են հակամարտության մեջ մտնել այն ՌԴ-ի հետ, որը ԲՐԻԿՍ-ի եւ ՇՕՍ-ի շրջանակներում ձեւավորել է այլընտրանքային տնտեսական իրականություն, որը փաստացի արդեն ԵՄ-ին դրել է պերմանենտ սոցիալական եւ տնտեսական կոլապսի մեջ։ Այսքանից հետո՝ մեզ մնում է հարցնել Կալլասին՝ ռուսներից շատ, փաստորեն, մե՞զ եք ատում:

Պարզվում է՝ Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին՝ երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաեւ կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցում։ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար ՄԱՐԹԱ ԿՈՍԸ։ ԵՄ բարձր հանձնակատարը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո հատկացնել՝ օգնելու Հայաստանին արդյունավետ պայքար մղել նմանատիպ հիբրիդային հարձակումների դեմ, որոնք կարող են լինել ընտրություններին ընդառաջ։ Ընդ որում՝ ֆինանսավորելու են ոչ միայն կառավարությանը, այլեւ քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին: Փաստորեն, ի՞նչ է ստացվում` դրսից ԵՄ-ն փող է տալիս, որ դրսից ոչ ոք չխառնվի հայաստանյան ընտրություններին: Դե, իհարկե, իրենցից բացի:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում