Պարզ անոնս է` հնարավոր է թոշակային տարիքը բարձրացնեն. Թադեւոս Ավետիսյան

Ներքաղաքական

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, եկեղեցու շուրջ ծավալվող փոթորիկների մասին «Իրավունք»-ը զրուցել Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար ԹԱԴԵՎՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

— Իշխանության կողմից Եկեղեցու մասնատման գործընթացն այլեւս անհերքելի է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ինքս Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ եմ եւ նաեւ որպես հայ քրիստոնյա մարդ, ունեմ, ըստ էության, խորը մտահոգություն, որովհետեւ ինչ կատարվում է, եւ այն միջավայրը, որը ստեղծվել է այսօր, դա որեւէ լավ տեղ չի տանի մեզ: Կարծում եմ, որ այստեղ ավելի շատ խնդիրները քաղաքականացվում են  եւ ծառայեցվում են քաղաքական նպատակների համար: Ցավոք, օրվա իշխանությունը նաեւ չի վարանում այդ կերպ եւ այս գործիքակազմով ու վարվելակերպով, իր նեղ քաղաքական շահերն իրականացնել: Կարող եմ վստահաբար ասել, որ սա ցանկացած հայ քրիստոնյա մարդու համար՝ Հայաստանում բնակվող, թե մեկ այլ երկրում, խորը մտահոգության առիթ է, քանի որ հարվածը մեր հավատամքին, մեր սրբություններին, ազգային արժեքներին է ուղղված: Ընդհանուր առմամբ, դա ոչ թե մեկ քաղաքացու խնդիր է եւ հետեւանքը մեկ անձ է կրելու, այլ որպես հավաքական ժողովուրդ, ազգ, դրա հետեւանքները կրողն ենք բոլորս:

— Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք այս դավադրության հանգուցալուծումը տեսնում:

— Կարծում եմ՝ այս խնդիրն իրականում այն աստիճան է հասունացել՝ իշխանություն-Հայ Առաքելական եկեղեցի, որ ամբողջական դրա լուծումը ի նպաստ մեր ժողովրդի եւ ընդհանուր առմամբ, մեր ազգային արժեքների հնարավոր չէ լուծել այս իշխանության օրոք:

— Անդրադառնանք տնտեսական ոլորտին. ըստ Ձեզ` տնտեսական աճ, ինչպես պնդում են իշխանությունները, կա՞:

— Խնդիրը հետեւյալն է՝ 2021 թվականից հետո, այս 5 տարվա ընթացքում, իրենք ասում են բարձր տնտեսական աճ: Այստեղ եւս քննելու եւ հասկանալու խնդիր կա, թե այդ բարձր տնտեսական աճը որքանով է արտաքին գործոնի ազդեցությամբ, որքան են դրանք նկարված թվեր՝ վիճակագրության կողմից եւ որքանով են իրական: Բայց եթե նույնիսկ կա այդ աճը, կա նաեւ պետական պարտքի թռիչքաձեւ աճ եւ, ինչպես իրենք են ասում, որ պետական բյուջեի եկամուտներն են առաջանցիկ աճել, այդ պարագայում արդեն դժվար է լինում բացատրել, թե ինչու է, որ իրենց խոստումները սոցիալական պաշտպանության որեւէ ոլորտում կատարված չեն: Իրենք ասել էին նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ 85 հազար դրամ, միջին թոշակը, իբրեւ թե, պետք է հասցնեին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին եւ այլն, մինչդեռ այդ խոստումները կատարված չեն: Ավելին, 2021 թվականին ես հստակ թվերով ներկայացրել եմ, որ թոշակառուները եւ նվազագույն աշխատավարձ ստացող աղքատները ավելի լավ սոցիալական վիճակում էին, քան 2025 թվականին են, քանի որ նրանց եկամուտներն ավելի դանդաղ են աճել, քանի որ բարձրացել են գները: Այսինքն` տնտեսությունն աճելի է, իսկ մեր անապահով խավերը, այդ թվում՝ թոշակառուները, աշխատող աղքատները, էլ ավելի վատ վիճակում են հայտնվել, սրվել են նրանց սոցիալական խնդիրները:

— Դուք խոսել եք այն մասին, որ 2026 թվականին ավելանալու է «աշխատող աղքատների» քանակը: Կբացե՞ք փակագծերը:

— Տեսեք, եթե նվազագույն աշխատավարձը չի բարձրանում՝ 75 հազար է մնում, իսկ այս տարվա կեսի դրությամբ նվազագույն աշխատավարձը շուրջ 7000 դրամով ավելի պակաս է, քան գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույն ծախսը մեկ անձի՝ մեկ ամսվա համար, իսկ գները բոլորիս աչքի առջեւ բարձրանում են, դա նշանակում է, որ գնաճը շարունակվելու է, կյանքը թանկանալու է, եւ փաստացի լինելու են «աշխատող աղքատներ»: Երեկ ընդունվեց պետբյուջեն, եւ այնտեղ նվազագույն աշխատավարձը շարունակելու է մնալ 75 հազար դրամ:

— Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 63 տարեկանն ի՞նչ թոշակառուի տարիք է, թող գնան բիզնեսով զբաղվեն: Ըստ Ձեզ` սա ի՞նչ ակնարկ է:

— Պարզ անոնս է: Իրենք միշտ էլ տողատակերով են խոսում, սկզբում անոնսում են, հետո` հարմար առիթով իրականացնում: Հերթական հակասոցիալական քայլը կլինի, եթե ներկայիս իշխանությունը վերընտրվի, պատրաստ են նաեւ թոշակի տարիքը բարձրացնել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում