Կարո՞ղ է ցանկանում են մոլլա դառնալ, թող գնան Բաքու. Մադլեն Ասրյան

Մշակութային

Ով ներում է Արցախի կորուստը, նա թուրք է. Մադլեն Ասրյան

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ եւս մի քանի սրբազանների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ միանշանակ չընդունվեց հասարակության, հատկապես՝ արցախցիների շրջանում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, արցախցի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ հետ:

«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՐԱԾՆ ԱՆՆԵՐԵԼԻ Է»

— Տիկին Ասրյան, այս ողջ քաոսը, որը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների շուրջ, ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Ամեն մի հայ պետք է պահի ու պահպանի մեր հայ Առաքելական եկեղեցին, որն ընդունել ենք դարեր շարունակ: Եկեղեցին՝ իր ծառայող հոգեւորականների հետ միասին, ես համարում եմ հայ ազգի ինքնությունը, եւ մենք պարտավոր ենք նրանց դեմ սկսված այս արշավը կանխել եւ պաշտպանել:

— Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած սրբազանների շարքում էր: Գնացին մի մարդու հետ հանդիպման, ով սկսել է այս արշավը եկեղեցու դեմ: Սրան ի՞նչ կասեք:

— Ես անդրադարձել եմ դրան եւ գրառման տեսքով հարց տվել Աբրահամյանին՝ ի՞նչն էր ստիպել, նա ո՞վ էր, որ գնացիր, նրա ձեռքը սեղմեցիր: Չէ որ նրա ձեռքերն արյունոտ են: Շնորհակալությո՞ւն էիր հայտնում նրան, որ այդքան մարդու կոտորեց, այդքան վիրավորներ, գերիներ ունեցանք նրա պատճառով, հազարավոր արցախցիներ ստիպված լքեցին իրենց բնակավայրերը: Չէ որ այդ մարդիկ իրենց պապական տներն ու գերեզմանները ստիպված լքեցին, եկեղեցիներ թողեցին Արցախում: Ու այսքանից հետո՝ նա գնացել էր այն իշխանության մոտ, որը պատճառը եղավ այս արհավիրքների:

Այս իշխանությունն է ստորագրել, պայմանավորվել, որ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Արցախի հայաթափ լինելու պատճառը միայն այս իշխանությունն է, եւ իշխանության գլխին նստած անձնավորությունը, ում անունն անգամ տալ չեմ ցանկանում: Դարերից մեզ հասած՝ Նոյից եկած երկիրը, հայով ապրած երկիրը, նա՛ է միանձնյա ստորագրել եւ տվել: Եվ նա չի էլ թաքցնում, այդ մասին պարզ ասում է: Ինչպե՞ս վերաբերվեմ դրան: Չգիտեմ, թե ինչ ներքին ուժ ունենք, որ չենք խելագարվում, չնայած՝ շատ-շատերը չեն դիմանում, մահանում են այս ցավից: Էլ չեն դիմանում այս արհավիրքին:

Արցախի թեմի առաջնորդի արածն աններելի է: Ես նրան չեմ ների երբեք, քանի որ գնալ եւ նրա ձեռքը սեղմելու առիթ չկար: Դեռ մի բան էլ, որպես թեմի առաջնորդ, պետք է հոխորտար, իր ասելքիը ասեր, պահանջեր: Եւ այսպիսինները եղե՞լ են թեմի առաջնորդ: Ամոթ մեզ, որ այսպիսի 10 սրբազաններ, եպիսկոպոսներ ենք ընդունել որպես հոգեւորականներ: Ամոթ է ժողովրդի այն հատվածին, որ ընտրել են սրան, բերել իշխանության ու երկիրը հասցրել այս օրվան, որ հիմա էլ եկեղեցին է քանդում ներսից: Նմանները հայի անունը ապականեցին եւ դրանք հայ կոչվելու իրավունք չունեն:

«ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ, ՈՐ ՆՐԱՆՔ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՆ»

— Փաստորեն, կարո՞ղ ենք այլեւս ենթադրել, որ Արցախի թեմի առաջնորդը կիսում է Փաշինյանի քաղաքականությունը ոչ միայն եկեղեցուն վերաբերող հարցերի շուրջ, այլ նաեւ` Արցախի:

— Անգամ չգիտեմ՝ ինչ ասեմ: Եթե ներում է կամ ընդունում է, ուրեմն թուրք է: Ով ներում է Արցախի կորուստը, էլի եմ շեշտում՝ նա թուրք է: Այս իշխանությունն աշխատում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, եւ եթե նրան աջակցում են մեր հոգեւորականների այդ հատվածը, ովքեր գնում եւ ձեռքն են սեղմում, հետեւաբար, իրենք թուրք են, քանի որ աշխատում են թուրքի համար: Կարո՞ղ է ցանկանում են մոլլա դառնալ: Եթե դա են ուզում, թող գնան Բաքու եւ այնտեղ ինչ ուզում են թող դառնան՝ մոլլա կամ եսիմ ինչ: Էլ ասելու ոչինչ չունեմ:

Այսքանը, որ մեր հայ ժողովուրդը, մեր արցախցիները տեսան, բավական չէր, հիմա էլ այս ուժեղ հարվածը տվեց Արցախի թեմի առաջնորդը: Սա շատ մեծ հարված էր արցախցիներին: Եթե Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը գնար, պահանջ դներ, ասեր, ինչպես, որ տվել ես Արցախը, այնպես էլ ապահովիր արցախցիների հետ վերադարձը Արցախ, սխալդ ուղղիր, այդ ժամանակ ես կասեի՝ ոչինչ, կարելի է ինչ-որ տեղ ընդունել այդ հանդիպումը, սակայն նա նման բան չի արել, նա բոլորովին այլ բանի համար էր գնացել եւ չգիտեմ ինչի համար, գուցե շնրհակալություն էր հայտնում: Ես դրանց չեմ ընդունում որպես հայ: Թյուրիմացություն է եղել, որ նրանք թեմի առաջնորդ են, սրբազան են, եպիսկոպոս են:

Գիտեք, հասարակ հոգեւորականը նման բան չէր անի: Ես ողջունել եւ շատ բարձր եմ գնահատել, երբ Սյունիքում Տեր հայրը ձեռքով չողջունեց… Անունը չեմ ցանկանում տալ, թե ում, նողկանք եմ ապրում այդ անունից: Եվ նա հասարակ քահանա էր, բայց ի՜նչ հզոր կամք ուներ: Ինչպե՞ս կարելի է լինել բարձրաստիճան հոգեւորական եւ նման բան թույլ տալ՝ հանդիպել դավաճանի հետ եւ ձեռքը սեղմել: Ամո՛թ իրենց բոլորին: Սա այլեւս այն պահը չէ, որ մարդ իրեն զսպի կամ չարտահայտվի: Սա վերաբերմունք է մի ողջ ժողովրդի եւ արցախահայության նկատմամբ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=329612&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ