ԱՄՆ-ի նորացված ազգային անվտանգության ռազմավարությունը Զելենսկու համար վերջին «սեւ նշան» է
ՎերլուծությունԱՄՆ-ն ներկայացրեց իր ազգային անվտանգության ռազմավարությունը։ Այն, փաստացի, հաստատեց այն, ինչը քանիսց կանխատեսել ենք: Այն է` ԱՄՆ-ն արդեն ժամանակ չունի Չինաստանի հետ հակամարտությունը հետաձգելու:
Այսպես, նորացված ռազմավարությամբ ԱՄՆ-ն հետեւյալ տեսլականներն է սահմանում:
Նախ, Եվրոպան պետք է ինքնություն սկսի լուծել իր անվտանգային խնդիրները:
Երկրոդը. Ռուսաստանի հետ ռազմավարական զինադադարը ԱՄՆ-ի համար ունի առաջնային նշանակություն:
Երրորդը. Դրա համար պետք է կանգնեցնել ՆԱՏՕ-ի տեղաշարժն արեւմուտք:
Հաջորդը. Մերձավոր Արևելքն ԱՄՆ-ի համար այլեւս գերիշխող ուղղություն չէ:
Վերջապես` Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դառնում է ԱՄՆ-ի հիմնական շահերի գոտին:
Այս ամենը նշանակում է: Նախ, ԱՄՆ-ի համար առաջնային է դարձել ուկրաինական հակամարտության կանգնեցումը եւ ՆԱՏՕ-ի հարցում եվրոպական ախորժակների զսպումը: Ու քանի դեռ կա ուկրաինական պատերազմը, այդ խնդիրները մնում են անլուծելի: Ըստ այդմ, պետք է արագորեն պատերազմը կանգնեցնել, եւ, բնական է, որ դա հնարավոր է անել բացառապես Ուկարինայի հաշվին. այլապես Ռուսաստանի հետ ռազմավարական զինադադարը չի ստացվի:
Ռուսաստանը միանգամայն հստակ շահեր ունի նաեւ Մերձավոր Արեւելքում, եւ հանուն «ռազմավարական զինադադարի», ԱՄՆ-ն այս ուղղությամբ եւս պետք է իրավիճակը բերի բալանսավորված վիճակի: Եվ սրանում հիմնական պարամետրը ձեռքերը Իրանից հետ քաշելն է: Ասենք, սա նաեւ Փաշինյանի եւ Ալիեւի համար է լուրջ ազդակ: Ալիեւը կարծես թե հասկացել է` իր վարչապետին արագորեն ուղարկելով Միշուստինի հետ բանակցելու: Նիկոլը` կտեսնենք:
Այս ամենը նաեւ հուշում է, որ ԱՄՆ-ի ռեզերվները չեն բավարարում միաժամանակ բոլոր տարածաշրջաններում «հարձակման» համար: Այն է` եթե նախապատվելի է համարում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, ապա պետք է բոլոր ռեսուրսներն այնտեղ տեղափոխի: Սա եւս հիմնավոր պատճառ է ուկրաինական եւ մերձավորարեւելյան ուղղություններում Մոսկվայի հետ կայուն չեզոքություն հաստատելու համար:
Առանց ԱՄՆ-ի լիակատար աջակցության, հասկանալի է, Եվրոպան չի կարող շարունակել գաղութային քաղաքականության սկզբունքը, որը հնարավորություն է տալիս, չունենալով ռեսուրսներ, ճոխ ապրել աշխարհի հաշվին: Ստիպված են լինելու «գոտիները ձգել», եւ այն, որ այս պահին Մակրոնը և Մերցը վազել են Չինաստան՝ Պեկինին իրենց կողմը գրավելու համար, հասկանալի ռեակցիա է:
Բայց նաեւ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն կցանկանա ուղիղ բախման գնալ Չինաստանի հետ: Սուր մրցակցություն, իհարկե, սպասելի է, բայց նաեւ ստիպված են լինելու ռազմավարական պայմանավորվածություններ ձեռք բերել «Երրորդ աշխարհամարտի» չհասնելու համար: Ասինքն, Վաշինգտոնի համար Մոսկվան եւս մեկ էական կարեւորություն է ձեռք բերում` միջնորդ Պեկինի հետ անխուսափելի բանակցություններում:
Այսպիսով, ԱՄՆ-ի նորացված ազգային անվտանգության ռազմավարությունը կարելի է համարել Զելենսկուն ուղղված վերջին «սեւ նշանը»: Չնայած, այս մակարդակում Զելենսկին այն ֆիգուրը չէ, որ նրան բարեհաճեն «սեւ նշան» ուղարկել. կոչնչացնեն, եւ վերջ: Իսկ «Սեւ նշանի» իրական հասցեատերը Եվրոպան է:
https://iravunk.com/sim/?p=329605&l=am/

