ՊՈՒՏԻՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՏԱՆՈՒՄ Է ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Վերլուծություն

Ի­րա­վի­ճա­կը, ո­րը ներ­կա պա­հին զար­գա­նում է Ուկ­րաի­նա­յի (Տես նաեւ https://iravunk.com/?p=329599&l=am), ա­վե­լի կոնկ­րետ՝ ուկ­րաի­նա­կան խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յու­ննե­րի շուրջ, ի­հար­կե, ձե­ւա­վո­րե­լու է ոչ միայն այդ երկ­րի ա­պա­գան, այլ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, դառ­նա­լու է ստեղծ­վող հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վար­ման նոր մո­դե­լի հիմ­քը: Ու­րեմն, դե­պի ո՞ւր են ի­րա­դար­ձությ­ուն­նե­րը զար­գա­նում:

Ա­մե­րիկ­յան պատ­վի­րա­կութ­յան՝ ի դեմս Ո­ւիտ­կո­ֆի եւ Թ­րամ­փի փե­սա­յի՝ Քուշ­նե­րի Մոսկ­վան, ի­հար­կե, վերջ­նա­կան արդ­յունք չէր են­թադ­րում: Մինչ այդ պարզ էր դար­ձել, որ Ուկ­րաի­նան մեր­ժում է Թ­րամ­փի ա­ռա­ջար­կած նա­խագ­ծի ա­ռանց­քա­յին դրույթ­նե­րը, Մոսկ­վան, բնա­կան է, դրա հետ ոչ մի դեպ­քում չի հա­մա­ձայն­վի, եւ մոս­կով­յան բա­նակ­ցութ­յուն­ներն էլ, ի­հար­կե, խա­ղա­ղութ­յան հաս­տատ­ման «վեր­ջին ատ­յան» չեն դառ­նա­լու: Բայց այ­ցը կա­յա­ցավ, ա­վե­լին՝ Թ­րամփն այն դրա­կան գնա­հա­տեց: Այդ դեպ­քում, թե որն է այդ «դրա­կա­նը», ե­թե պա­տե­րազ­մը դեռ չի կանգ­նում, հե­տաքր­քիր հարց է:

Չ­նա­յած, այդ հար­ցի պա­տաս­խա­նը, թե­րեւս, աչ­քի ա­ռաջ է: Այս­պես, ներ­կա­յաց­նե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի այ­ցի արդ­յունք­նե­րը, Յու­րի Ու­շա­կո­վը մեկ ու­շագ­րավ փաստ ֆիք­սեց, ո­րը մի տե­սակ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րից դուրս մնաց: Այն է՝ ա­մե­րի­կա­ցի­ները Մոսկ­վա­յին փո­խան­ցել են ոչ թե մեկ, այլ չորս փաս­տա­թուղթ: Լավ, ըն­դու­նենք մե­կը Թ­րամ­փի 28-կե­տա­նոց ա­ռա­ջարկն էր, մյու­սը, են­թադ­րենք, ուկ­րաի­նա­ցի­նե­րի հետ բա­նակ­ցությ­ուն­նե­րի արդ­յուն­քում դրա վե­րա­փոխ­ված տար­բե­րա­կը: Ո­րո՞նք են մյուս եր­կու փաս­տաթղ­թե­րը:

Իր հեր­թին Ու­շա­կո­վը մեկ միտք եւս հնչեց­րեց, ո­րի տակ, թե­րեւս, շատ բան կա: Այն է՝ Ռու­սաս­տա­նը եւ ԱՄՆ-ն­ ու­նեն «հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հսկա­յա­կան հե­ռան­կար­ներ», եւ որ այդ թե­ման եւս ակ­տիվ քննարկ­ման մեջ է: Ա­վե­լին, որ պետք է անց­նել գործ­նա­կան քայ­լե­րի: Եվ ան­գամ այն բա­ցատ­րութ­յու­նը, թե ա­մե­րիկ­յան կող­մը Թ­րամ­փի մեծ փաթե­թը բա­ժա­նել է մի քա­նի փաս­տաթղ­թի, է­լի պատ­կե­րը չի փո­խում. Թրամ­փի 28 կե­տա­նոց փաս­տաթղ­թի մի նկա­տե­լի հատ­ված ար­դեն իսկ վե­րա­բե­րում էր ռուս-ա­մե­րիկ­յան հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը, այդ թվում նա­խա­տե­սե­լով դրույթ, որ այդ ուղ­ղութ­յամբ կա­րող են ներդր­վել նաեւ Եվ­րո­պա­յում սա­ռեց­ված ռու­սա­կան փո­ղե­րը:

Այս­պի­սով, են­թադ­րե­լի է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ու­ղար­կած փաս­տաթղ­թե­րը վե­րա­բե­րում են ռուս-ա­մե­րիկ­յան հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը, եւ ե­թե հի­մա ըն­թաց­քի մեջ է այդ գոր­ծըն­թացն ա­րա­գաց­նե­լու գա­ղա­փա­րը, ա­պա դրա­նից միան­գա­մայն նոր ի­րա­վի­ճակ կա­րող է զար­գա­նալ՝ միան­գա­մայն այլ հար­թութ­յուն տե­ղա­փո­խե­լով նաեւ ուկ­րաի­նա­կան թե­ման: Այն է, ՌԴ-ն­ եւ ԱՄՆ-ն կա­րող են սկսել այն մասշ­տա­բա­յին նա­խագ­ծե­րը, ո­րոնց մա­սին շատ է խոս­վել, ան­գամ չսպա­սե­լով պա­տե­րազ­մի հան­գու­ցա­լուծ­մա­նը: Դա՞ է Թ­րամ­փը «դրա­կան» գնա­հա­տում. շատ նման է:

Ընդ ո­րում, դա­տե­լով ռեակ­ցիա­յից, ո­րը գա­լիս է ԱՄՆ-ից, ի­րենք եւս սպա­սում էին, որ բա­նակ­ցութ­յուն­ներն արդ­յունք չեն տա­լու, եւ դրա դեմ կան­խավ ու­նեին «Բ» պլան: «Ե­թե կող­մե­րը պատ­րաստ չեն խա­ղա­ղութ­յան, ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կշա­րու­նակ­վեն. ոչ ոք չի մի­ջամ­տի»: Այս­պես է Fox News-ին տված հար­ցազ­րույ­ցում գնա­հա­տել Մար­կո Ռու­բիոն ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի ձա­խող­ման  հե­տե­ւանք­նե­րը: Հիմ­նա­կան ու­ղեր­ձը, ի­հար­կե, «ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ» միտքն է: Այն, թե­րեւս, ա­ռաջ­նա­յին ուղղ­ված է ուկ­րաի­նա­կան կող­մին: Այ­սինքն՝ ե­թե չեն հա­մա­ձայն­վում, ա­պա պետք է պա­տե­րազ­մեն ա­ռանց գո­նե ա­մե­րիկ­յան օգ­նութ­յան: Այդ դեպ­քում ար­դեն Ռու­սաս­տա­նի զին­ված ու­ժե­րը պետք է «հա­մո­զեն» ուկ­րաի­նա­կան կող­մին` ըն­դու­նել այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք կստեղծ­վեն պա­տե­րազ­մի հե­տա­գա շա­րու­նա­կութ­յան հի­ման վրա:

Ա­մեն դեպ­քում փաս­տը, որ Զե­լենս­կին, չնա­յած ներ­կա ծան­րա­գույն վի­ճա­կին, շա­րու­նա­կում է դեմ գնալ Դոն­բա­սից ուկ­րաի­նա­կան զոր­քե­րը հա­նե­լու ծրագ­րին, որն էլ, կար­ծես թե, դար­ձել է բա­նակ­ցա­յին փա­կու­ղու հիմ­նա­կան տե­սա­նե­լի պատ­ճա­ռը, գա­լիս է հու­շե­լու, որ նրա նկատ­մամբ գլո­բա­լիս­տա­կան Եվ­րո­պա­յի ազ­դե­ցութ­յու­նը դեռ զգա­լի է: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը, թե­րեւս, դեռ կշա­րու­նա­կեն ճնշում­նե­րը Կիե­ւի հան­դեպ, եւ այս­տեղ­ից պետք է նոր սկան­դալ­նե­րի սպա­սել: Սա­կայն Մոսկ­վան ի­րա­վի­ճա­կը տես­նում է «մի փոքր» այլ հար­թութ­յան մեջ՝ խնդիրն այս պա­հին հենց եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հետ է եւ ոչ թե պար­զա­պես Կիե­ւի: Ընդ ո­րում, պար­տաստ­վե­լով ըն­դու­նել Ո­ւիտ­կո­ֆին եւ Քուշ­նե­րին, Պու­տի­նը նման շատ պարզ եւ միան­գա­մայն կոշտ մե­սիջ հղեց: Այն է՝ հենց Եվ­րո­պան է խո­չըն­դո­տում  ԱՄՆ նա­խա­գա­հի վար­չա­կազ­մի ջան­քե­րին՝ Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տե­լու ուղ­ղութ­յամբ: Ռու­սաս­տա­նը մտա­դիր չէ պա­տե­րազ­մել Եվ­րո­պա­յի հետ, բայց ե­թե եվ­րո­պա­ցի­նե­րը ցան­կա­նում են կռվել՝ «Մենք հենց հի­մա էլ պատ­րաստ ենք»: Ա­վե­լին, որ ե­թե Եվ­րո­պան պա­տե­րազմ սկսի Ռու­սաս­տա­նի հետ, շու­տով ոչ մե­կը չի լի­նի, որ Մոսկ­վան կա­րո­ղա­նա հե­տը բա­նակ­ցել: Այ­սինքն, ե­թե հի­մա Ռու­սաս­տա­նը «վի­րա­բու­ժա­կան մե­թոդ­նե­րով» է պա­տե­րազ­մում Ուկ­րաի­նա­յում, ա­պա եվ­րո­պա­կան հար­ձակ­ման դեպ­քում ա­մեն ինչ շատ ա­վե­լի լուրջ է լի­նե­լու:

­Հաս­կա­նա­լի է, թե ՌԴ նա­խա­գա­հի ակ­նարկն ին­չի մա­սին է. ե­թե Եվ­րո­պան հույս ու­նի, թե այս նույն մե­թոդ­նե­րով, այն է՝ սո­վո­րա­կան սպա­ռա­զի­նութ­յան օգ­տա­գործ­մամբ պա­տե­րազմ կա­րող է լի­նել Ռու­սաս­տա­նի հետ, թե­րեւս այն հույ­սով, որ ռու­սա­կան ռե­սուրս­նե­րը կսպառ­վեն, եւ եվ­րո­պա­ցի­նե­րը հա­ջո­ղութ­յան կհաս­նեն, ա­պա Մոսկ­վան փոր­ձում է հա­կա­ռա­կը բա­ցատ­րել. այդ­պես չէ, մի քա­նի հար­ված, եւ վերջ, Եվ­րո­պա­յում ար­դեն բա­նակ­ցե­լու հա­մար ան­գամ մարդ չի մնա: Դա, չնա­յած, ակ­նարկ է նաեւ ԱՄՆ-ի հա­մար. կու­զե­նա նման պա­տե­րազ­մի մի­ջամ­տել, թե՝ ոչ, իր ո­րո­շե­լիքն է: Իսկ ե­թե Եվ­րո­պան մտա­դիր չէ մտնել մի­ջու­կա­յին բախ­ման դաշտ, եւ հա­կա­մար­տութ­յու­նը սահ­մա­նա­փակ­վում է միայն Ուկ­րաի­նա­յուվ, ա­պա այս­տեղ եւս, Պու­տի­նի ներ­կա­յաց­մամբ, պարզ ի­րա­վի­ճակ է: Այն է՝ ռու­սա­կան բա­նա­կը շա­րու­նա­կում է ա­ռաջ շարժ­վել, ե­թե կաս­կած­ներ կան, ա­պա կա­րող են գալ եւ հա­մոզ­վել: Եվ ե­րեկ­վա հար­ցազ­րույց­նե­րից մե­կում էլ Պու­տինն ա­վե­լաց­րեց՝ Ռու­սաս­տա­նը ցան­կա­ցած դեպ­քում կա­զա­տագ­րի Դոն­բա­սը եւ Նո­վո­ռո­սիան՝ ռազ­մա­կան կամ այլ կերպ: Իսկ ե­թե շա­րու­նակ­վի Սեւ ծո­վում տան­կեր­նե­րի վրա հար­ձա­կում­նե­րին բրի­տա­նա-ուկ­րաի­նա­կան ա­վանտ­յու­րան, ա­պա. «Մենք կա­րող ենք նաեւ ամ­բող­ջութ­յամբ կտրել Ուկ­րաի­նա­յին ծո­վից»:

Եվ­րո­պան ար­ձա­գան­քեց՝ նո­րից ռու­սա­կան սա­ռեց­ված փո­ղե­րը Ուկ­րաի­նա­յին տա­լու նոր նա­խագ­ծով, ո­րին սա­կայն իր ո­ճի մեջ ար­ձա­գան­քեց Մեդ­վե­դե­ւը. «Ե­թե խե­լա­գար­ված Եվ­րա­միութ­յու­նը փոր­ձի գո­ղա­նալ Բել­գիա­յում ար­գե­լա­փակ­ված ռու­սա­կան ակ­տիվ­նե­րը՝ տրա­մադ­րե­լով այս­պես կոչ­ված փոխ­հա­տուց­ման վարկ, նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կա­րող են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հա­մա­ձայն դա­սա­կարգ­վել որ­պես հա­տուկ տե­սա­կի casus belli՝ Բր­յու­սե­լի եւ ԵՄ ա­ռան­ձին երկր­նե­րի հա­մար դրա­նից բխող բո­լոր հետ­եւանք­նե­րով։ Եվ այդ դեպ­քում այդ մի­ջոց­նե­րի վե­րա­դար­ձը կա­րող է տե­ղի ու­նե­նալ ոչ թե դա­տա­րան­նե­րի, այլ Ռու­սաս­տա­նի պարտ­ված թշնա­մի­նե­րի կող­մից բնե­ղե­նով վճար­ված ի­րա­կան փոխ­հա­տու­ցում­նե­րի մի­ջո­ցով»:

­Բել­գիա­յում, որ­տեղ գտնվում է ռու­սա­կան փո­ղե­րի հիմ­նա­կան մա­սը, կար­ծես թե հաս­կա­ցան, թե ինչ հե­տե­ւանք կա­րող է լի­նել պա­տե­րազ­մից հե­տո: Եվ այն, որ նա­խօ­րեին հենց Բել­գիա­յում ձեր­բա­կալ­վեց նախ­կին ԵՄ բարձ­րաս­տի­ճան դի­վա­նա­գետ Ֆե­դե­րի­կա Մո­գերի­նին՝ խար­դա­խութ­յան, կո­ռուպ­ցիա­յի եւ ԵՄ մի­ջոց­նե­րի չա­րա­շահ­ման կաս­կա­ծան­քով, ին­չը հեր­թա­կան պաշ­տո­նան­կութ­յան պա­հան­ջը եւ խո­շոր կո­ռուպ­ցիոն սկան­դա­լը դար­ձավ Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նի հա­մար, ով շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն բել­գիա­ցի­նե­րից ռու­սա­կան փո­ղե­րը պա­հան­ջել:

Այս­պի­սով, նման է, որ թեեւ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը շա­րու­նա­կում են բո­լոր ջան­քե­րով ա­ռաջ տա­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, բայց դա ար­դեն, մեղմ ա­սած, իր է­ֆեկ­տի­վութ­յամբ չի փայ­լում: Զե­լենս­կուն այս պա­հին կա­րող են պա­հել միայն մեծ փո­ղեր խոս­տա­նա­լով, բայց փո­ղը դեռ չկա ու չկա: Ու դժվար չէ ա­սել, թե երբ կգա այն պա­հը, երբ նա ար­դեն ա­մե­րիկ­յան ճնշում­նե­րին դի­մադ­րե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ չի ու­նե­նա:

Տես նաեւ https://t.me/iravunk/61729 

https://iravunk.com/sim/?p=329600&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ