ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ «ՃԻՇՏ ԷՐ». 5000 ԶԻՆՎՈՐԻ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՉԿՈՐՑՆԵԼ

Միջազգային

Ի­հար­կե, քիչ սպա­սե­լի էր, որ Նի­կոլ Փա­շին­յա­նը կբա­ցա­հայ­տի Մինս­կի խմբի (ՄԽ) ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին փաս­տաթղ­թե­րը, բայց դա փաստ է: Ու­րեմն, ի՞նչ տվեց այդ փաս­տաթղ­թե­րի հրա­պա­րա­կու­մը:

«ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ» ՀԱՆՐԱՀԱՅՏԸ

­Խո­շոր հաշ­վով, նոր բան չկար. «բա­ցա­հայտ­վեց» այն, ին­չի մա­սին խո­սել ենք 2018թ.-ից սկսած: Ա­վե­լի ճիշտ, դեռ 2016թ.-ի վեր­ջե­րին էր հաս­կա­նա­լի, թե ինչ նոր մե­խա­նիզմ են ա­ռաջ քա­շում ՄԽ հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րը՝ Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ն­ եւ Ֆ­րան­սիան: Սա­կայն քա­ռօր­յա պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով այդ ժա­մա­նակ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը մի ո­րոշ ժա­մա­նակ առ­հա­սա­րակ կանգ­նեց, ա­պա՝ ընտ­րութ­յու­նն­երի փուլ էր: Դ­րան էլ հա­ջոր­դեց նի­կո­լա­կան հե­ղաշր­ջու­մը, հե­տո նո­րից ընտ­րութ­յուն­ներ… Այ­սինքն, որ ՄԽ ա­ռա­ջար­կի վերջ­նա­կան տար­բե­րա­կը թվագր­ված էր 2019թ.-ով, պա­տա­հա­կան չէր: Ու այդ պա­հից ար­դեն միան­շա­նակ էր, թե ին­չի մա­սին է խոս­քը՝ այս­պես կոչ­ված 5+2 սխե­մա­յի, ո­րի մա­սին բազ­միցս է խոս­վել: Փաս­տաթղ­թե­րի հրա­պա­րա­կու­մը պար­զա­պես ե­կավ վերջ­նա­կա­նա­պես ա­պա­ցու­ցե­լու, որ ի­րա­կա­նում այդ բո­լոր խո­սակ­ցութ­յուն­նե­րն ­հա­մա­պա­տաս­խա­նում էին ի­րա­կա­նութ­յա­նը, եւ դրա հիմ­նա­կան նշա­նա­կութ­յու­նը հենց այդ փաստն է: Այ­սինքն, երբ ժա­մա­նա­կին Նի­կոլն ա­սում էր, որ կա­րող էինք 5000 զին­վո­ր չկորց­նել, հի­մա ա­պա­ցուց­վում է, որ նա շատ էլ ճիշտ էր ա­սում. կա­րող էինք չկորց­նել, բայց կորց­րինք:

­Հա­ջոր­դը. թեեւ ներ­կա­յաց­ված չէ փաս­տա­թուղթ, թե Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես ինչ­պես է պա­տաս­խա­նել այդ ա­ռա­ջար­կին կամ առ­հա­սա­րակ պա­տաս­խա­նե՞լ է, սա­կայն դրա կա­րիքն էլ չկա. այն, որ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը հասց­րին 2020թ.-ի 44-օր­յա պա­տե­րազ­մին, ար­դեն իսկ հու­շում են, որ պա­տաս­խա­նը կա´մ բա­ցա­սա­կան էր, կա´մ չի ե­ղել, ո­րը նույն բանն է: Ընդ ո­րում, կա­րե­լի է նաեւ հի­շեց­նել այդ փու­լում Լավ­րո­վի մի շարք հա­յաս­տան­յան այ­ցե­րը, ո­րոնց ժա­մա­նակ, ինչ­պես այդ փու­լում քա­նիցս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, նա փոր­ձում էր հիմ­նա­վո­րել, որ դա լա­վա­գույն տար­բե­րակ է լի­նե­լու: Ա­վե­լին, Ա­լիե­ւը, թեեւ հի­մա հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով հա­կա­ռակն է պնդում, բայց այն ժա­մա­նակ քա­նիցս հրա­պա­րա­կավ կողմ ար­տա­հայտ­վեց այդ նա­խագ­ծին՝ դրա­նով մերժ­ման պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը դնե­լով հենց Հա­յաս­տա­նի վրա: Արդ­յուն­քը պա­տե­րազմն էր, ո­րի ան­խու­սա­փե­լիութ­յու­նը տե­սա­նե­լի դար­ձավ ար­դեն 2020թ. կե­սե­րից, երբ նաեւ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի Անվ­տան­գութ­յան խոր­հուրդ­նե­րի ստե­փա­նա­կերտ­յան հայտ­նի նիս­տում դրա­կան ո­րո­շում չկա­յաց­վեց:

Ի­հար­կե` տա­րօ­րի­նակ է, որ, օ­րի­նակ, Փա­շին­յա­նի այն ժա­մա­նակ­նե­րում մեր­ձա­վոր զի­նա­կից Էդ­մոն Մա­րուք­յա­նը հի­մա խո­սում է, թե՝ 2019 թվա­կա­նին ներ­կա­յաց­ված պլա­նի մա­սին ոչ ոք ի­րա­զեկ­ված չի ե­ղել. Ն­ման խո­սակ­ցութ­յուն­նե­րը սո­վո­րա­կան կեղ­ծիք­ներ են, այդ մա­սին բո­լո­րը գի­տեին: Կամ վեր­ջերս Ռու­բին­յանն էր ա­սում՝ «Ու­ղիղ հեր­քում եմ այն պնդու­մը, որն ընդ­դի­մութ­յունն է հնչեց­նում, թե իբր 2019-ին ե­ղել է որ­եւէ նոր ա­ռա­ջարկ ԼՂ հար­ցով եւ­ ա­ռա­վել եւս, թե մենք այդ նոր ա­ռա­ջար­կին ա­սել ենք «ոչ»»: Դե հի­մա էլ թող հեր­քի…

 

ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ

Ի­հար­կե, Նի­կո­լը հի­մա էլ կշա­րու­նա­կի ար­դա­րա­նալ, թե ին­չու է մեր­ժել այդ ա­ռա­ջար­կը: Օ­րի­նա­կ, նման մտքեր է հնչեց­նում. «Ե­թե կար տար­բե­րակ՝ լու­ծե­լու Ղա­րա­բա­ղի հար­ցը այն­պես, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մնա հայ­կա­կան, ա­պա թող ձեր ղե­կա­վար­նե­րը ո­րո­շեին նա­խորդ ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում»: Բայց ե­թե ա­ռա­ջար­կը պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վել է 2019թ.-ին, ո՞վ պետք է «լու­ծեր». նա­խորդ­ներն ի՞նչ կապ ու­նեն դրա հետ: Ա­պա Նի­կո­լը շա­րու­նա­կում է. «Վեր­լուծ­վել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բա­նակ­ցա­յին փա­թե­թը, եւ­ ես եզ­րա­կաց­րել եմ, որ խոս­քը ոչ թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցի լուծ­ման մա­սին է, այլ այն մա­սին, թե արդ­յոք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը գո­յութ­յուն կու­նե­նա, թե՝ ոչ։ Մենք ընտ­րել ենք այն տար­բե­րա­կը, ո­րով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը գո­յութ­յուն կու­նե­նա… Հարցն այն էր, թե ում գրպա­նում պետք է լի­նի Հա­յաս­տա­նը։ Այ­սօր մենք ու­նենք մի ի­րա­վի­ճակ, երբ Հա­յաս­տա­նը ոչ մե­կի գրպա­նում չէ»: Լո՞ւրջ: Չ­նա­յած` ճիշտ է ա­սում, Հա­յաս­տանն ի­րոք այ­սօր ոչ մե­կի «գրպա­նում» չէ, այլ պար­զա­պես մի կողմ շպրտված վի­ճա­կի է հա­սել, ո­րին ով ու­զե­նա, երբ ու­զե­նա եւ ինչ­պես ու­զե­նա, կհրա­մա­յի:

ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐ ՊԼՅՈՒՍ ԲԱՔՈՒ

Ի­րա­կա­նում, կրկնենք, հի­մա ար­դեն միայն պատ­մա­կան հե­տաքրք­րութ­յուն է ներ­կա­յաց­նում, թե ինչ էր ա­ռա­ջար­կում ար­դեն լու­ծար­ված ՄԽ-ն, ով եւ ին­չու դա մեր­ժեց. այս ա­մե­նը վա­ղուց էր պարզ: Այդ թվում հիմ­նա­կան ի­մաս­տը. տվյալ փաս­տաթղ­թով Ռու­սաս­տա­նը զոր­քեր էր տե­ղա­կա­յե­լու շփման գծով մեկ, որն ա­վար­տում էր Հա­րա­վա­յին Կով­կա­սի հա­մար պայ­քարն Ա­րեւ­մուտ­քի դեմ: Ա­րեւ­մուտքն էլ ի­րա­կա­նաց­րեց նման մի օ­պե­րա­ցիա, եւ ու­նենք այն, ինչ ու­նենք այս պա­հին: Ի­րա­կա­նում խնդիրն այս պա­հին մի փոքր այլ է: Այդ դի­մա­կա­յութ­յունն ա­վարտ­ված չէ, այլ գոր­ծըն­թաց­ներն Ար­ցա­խից տե­ղա­փոխ­վել, հա­սել են Ս­յու­նիք: Այ­սինքն, այս պա­հի հիմ­նա­կան խնդիրն այն է, թե ի՞նչ կա­րող է ա­նել Հա­յաս­տա­նը, հաշ­վի առ­նե­լով, որ նույն Նի­կո­լը դեռ նստած է ա­թո­ռին:

Ընդ ո­րում, վեր­ջին շա­բաթ­նե­րի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը գա­լիս են հու­շե­լու, որ խա­ղը, ո­րը դեռ այն ժա­մա­նակ­նե­րից էին ծա­վա­լել գլո­բա­լիստ­նե­րը, ներ­կա պա­հին, հաշ­վի առ­նե­լով նաեւ Ուկ­րաի­նա­յի շուրջ տի­րող ի­րա­վի­ճա­կը (ո­րին դեռ կհաս­նենք), զար­գա­նում է նոր մասշ­տաբ­նե­րով: Բա­նը հա­սել է նրան, որ Ադր­բե­ջանն ար­դեն Եվ­րո­պա­յին է հրա­վի­րում՝ մաս­նակ­ցել «Թ­րամ­փի ու­ղու» նա­խագ­ծում: Նույն Եվ­րո­պան ա­ռանց թաքց­նե­լու հայ­տա­րա­րում է, որ այդ հար­ցով բա­նակ­ցում է ընդ­հուպ՝ Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի հետ. այ, սա է Նի­կո­լի քա­րո­զած «ան­կախ Հա­յաս­տա­նը», Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի հետ են բա­նակ­ցում մեր երկ­րի տա­րած­քով անց­նող ճա­նա­պարհ­նե­րի մա­սին:

Ոչ պա­կաս ակ­նա­ռու օ­րի­նակ է, թե ինչ­պես է Եվ­րո­պա­կան դի­վա­նա­գի­տութ­յան ղե­կա­վար, աշ­խար­հով մեկ «հի­մա աղջ­նա­կի» հա­մա­րում ձեռք բե­րած Կա­լա­սը կոչ ա­նում Հա­յաս­տա­նին՝ միա­նալ ԵՄ-ին եւ միա­նալ Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րին. «Աշ­խար­հա­կար­գը ակն­հայ­տո­րեն փոխ­վում է, եւ­ այդ պատ­ճա­ռով մեր գոր­ծըն­կեր­նե­րի ընդ­հա­նուր ար­տա­քին եւ պաշտ­պա­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան  ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նեց­վա­ծութ­յու­նը կար­եւոր է: Կար­եւոր է հաս­կա­նալ, թե ում կող­մից եք դուք… »: Ու ե­րե­ւի նաեւ հաս­կա­նա­լով, թե հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րին միա­նալն ինչ կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­ներ է խոս­տա­նում Հա­յաս­տա­նին, Կա­լա­սը փոր­ձում է Նի­կո­լի «վա­խը բռնել», թե. «Ռու­սաս­տա­նը եւ դ­րա հետ կապ­ված կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը ար­դեն իսկ ակ­տի­վաց­նում են ա­պա­տե­ղե­կատ­վա­կան ար­շավ­նե­րը Հա­յաս­տա­նում՝ հա­ջորդ տար­վա խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ: Մենք տես­նում ենք նույն ցան­ցե­րի գոր­ծու­նեութ­յու­նը Մոլ­դո­վա­յում. սցե­նա­րը ամ­բող­ջութ­յամբ կրկնվում է: ԵՄ ֆի­նան­սա­վո­րու­մը նույն­պես կօգ­տա­գործ­վի ար­տա­քին մի­ջամ­տութ­յու­նը բա­ցա­հայ­տե­լու, վեր­լու­ծե­լու եւ հա­կազ­դե­լու հա­մար»:

Այ­սինքն, որ Կա­լա­սի խել­քի բա­նը չէ նման թե­մա­նե­րից խո­սե­լը, եւ հի­մա ներ­կա­յաց­նում է գլո­բա­լիս­տա­կան սպա­սե­լիք­նե­րը Նի­կո­լից, դա ե­րե­ւի հաս­կա­նա­լի է: Պա­հան­ջը սա է՝ պետք է ոչ թե շա­րու­նա­կել հին խա­ղը, երբ փոր­ձում էր գո­յութ­յուն պա­հել եր­կու-ե­րեք «ա­թո­ռի վրա» խա­ղա­լով, այլ պար­տադ­րում են հստակ պա­տաս­խան՝ «ում կող­մից եք դուք»: Միայն թե Նի­կոլն էլ ե­րե­ւի հաս­կա­նում է, որ այն, ին­չի մա­սին խո­սում է Կա­լա­սը, դեմ է ոչ թե միայն Մոսկ­վա­յին, այլ նաեւ՝ թրամփ­յան Վա­շինգ­տո­նին: Էլ չա­սած, որ հարց է, թե ինչ խա­ղի մեջ է գլո­բա­լիստ­նե­րին «Թ­րամ­փի մի­ջանցք» հրա­վի­րող Բա­քուն, ինչ խաղ է իր հեր­թին փոր­ձում զար­գաց­նել Ան­կա­րան…

Այս ա­մե­նին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք եւ դեռ կու­նե­նանք: Այս պա­հին պար­զա­պես ֆիք­սենք, որ Նի­կո­լի վրա բազ­մա­կողմ ճնշում­նե­րը գնա­լով միայն սրվում են, ո­րը 2019թ.-ի ա­ռա­ջարկ­նե­րին ըն­դա­ռաջ չգնա­լու ու­ղիղ եւ շա­րու­նակ­վող հե­տե­ւանք է:

Չ­նա­յած, թե վերջ­նարդ­յուն­քում ինչ կոն­ֆի­գու­րա­ցիա է ստեղծ­վե­լու, դա ար­դեն հաս­տատ Նի­կո­լից, ա­սենք նաեւ Ա­լիե­ւից կախ­ված չէ:

Տես նաեւ https://t.me/iravunk/61728 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում