ԱՄՆ-ն թարմացրել է իր Ազգային անվտանգության ռազմավարությունը. ՌԴ-ի հետ ռազմավարական կայունությունը գերակա խնդիրներից է
ՄիջազգայինԱՄՆ-ի գլխավոր շահագրգռվածությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումն է. Վաշինգտոնը թարմացրել է իր Ազգային անվտանգության ռազմավարությունը։
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնումը համարում է Եվրոպայում իր արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկը։
ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն դադարի ընկալվել որպես «անընդհատ ընդլայնվող դաշինք»։
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Եվրոպան ստանձնի իր սեփական պաշտպանության պատասխանատվությունը։
ԱՄՆ վարչակազմը «հակասության մեջ է» եվրոպացի պաշտոնյաների հետ, որոնցից շատերը «ոտնահարում են» ժողովրդավարական նորմերը։
ԱՄՆ-ն այլևս Մերձավոր Արևելքը չի համարում իր արտաքին քաղաքականության գերիշխող գործոն։
Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կդառնա այս դարի որոշ կարևոր աշխարհաքաղաքական և տնտեսական ճակատամարտերի վայրը։
ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա Չինաստանի հետ միայն ոչ ռազմավարական ապրանքների առևտրի վրա։

