Ուկրաինան ապրում է իր ամենավատ շրջանը 2022թ. փետրվարից ի վեր, կամ ավելի վատ. Ռադայի պատգամավոր
ՄիջազգայինՈւկրաինան ապրում է իր ամենավատ շրջանը 2022 թվականի փետրվարից ի վեր, կամ ավելի վատ: Նման հայտարարություն է արել ուկրաինական Ռադայի պատգամավոր, Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ռախմանինը: Նա պնդում է, որ Ուկրաինայում իրավիճակը նույնիսկ ավելի վատ է, քան պատերազմի սկզբում` մեկնաբանելով.
Հասարակության և կառավարության մեջ միասնության պակաս կա, և ցածր մոբիլիզացիա։ Եվրոպան պատրաստ չէ գումար ծախսել։
Կար «գործընկերների» վրա հույս, բայց հիմա չկա։ Ուկրաինան միայն վատագույնն է սպասում։
Ուկրաինայի զինված ուժերը «դեգրադացվում են», մինչդեռ ռուսական բանակը անընդհատ առաջ է շարժվում։
Ռախմանինը դրա համար մեղադրում է Զելենսկուն։ «Զելենսկին կամ անօգնական է, կամ ուղղակի կամ անուղղակիորեն կոռումպացված։ Արտաքին աշխարհի համար սա այդքան էլ կարևոր չէ»,- գրում է նա։

