Պատճառը պարզ է․ թեզը շատ արագ սպառվեց, այլևս չէր. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

Հետևելով Նիկոլ Փաշինյանի քայլերի ու գործողությունների հաջորդականությանը՝ հստակ երևում է, որ նա խճճվել է հակաեկեղեցիական իր դեմարշի մեջ։ Ասեմ ավելին՝ նա հաճախ հայտնվում է այնպիսի իրավիճակներում, երբ, հասկանալով, որ փակուղում է, իրեն բնորոշ ցինիզմով սկսում է թեման շեղել, ճղճղալ և հերթական «կռուտիտը» անել (ասվածի վառ օրինակն էր երեկվա Գրիգորյան Աննայի հարցադրումը, որից բառացիորեն թռավ)։ Կամ էլ ամեն ինչ անում է, որպեսզի թեման աստիճանաբար դուրս գա օրակարգից, մարդիկ մոռանան դրա մասին։

 

Մասնավորապես՝ մոտ մեկ ամիս է, ինչ Նիկոլն ու իր պլեադան մոռացության են մատնել «Կաթողիկոսի կուսակրոնության» և «աղջիկ ունենալու» մասին ամիսներով անընդհատ թմբկահարվող հարցը։ Պատճառը պարզ է․ թեզը շատ արագ սպառվեց, այլևս չէր ստեղծում սպասվող աղմուկը և միաժամանակ առաջացրեց հասարակական հակազդեցություն․ մարդիկ զուտ տեսան, որ թեման արհեստական է, ու բացահայտ սկսեցին քննադատել իշխանությանը։ Սա էլ հենց ստիպեց իշխանությանը աննկատ դուրս բերել այն քարոզչական դաշտից։

 

Սա վկայում է, որ թիրախում միայն Վեհափառին գահից հրաժարական պարտադրելու հարցը չէ, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցին ամբողջությամբ գլխիվայր շուռ տալը, հիմնահատակ քանդելը։ Ավելին՝ Նիկոլն ու մյուսները ստորաբար հայտարարում էին, թե «Կաթողիկոսը դուստր ունի», միաժամանակ նկատի ունենալով Հայրապետի եղբոր դստերը, որի լուսանկարները ֆեյքերով ոգևորված տարածում էին՝ դաշտում վակխանալիա ստեղծելով։

 

Այս թեզը օրակարգից հանելուն զուգահեռ արդեն մի քանի շաբաթ է, ինչ անընդհատ տիրաժավորվում է նոր մեղադրանք՝ թե «Վեհափառը КГБ-ի գործակալ է»։ Սա այն դեպքում, երբ իրենք յոթ տարուց ավելի է՝ բարձրաձայնում են ինչ-որ կոնսպիրոլոգիկ «գործակալների» մասին, բայց, տարօրինակորեն, ԱԱԾ-ն դեռևս ոչ մեկի չի «բռնել»։

 

Ի դեպ՝ անդրադառնամ մի կարևոր հանգամանքի, որի մասին քչերը գիտեն․ «Կանոնագիրք Հայոց»-ում Կաթողիկոսի՝ կոնկրետ Հայրապետի, կուսակրոնության ուխտին առնչվող որևէ կարգավորում, դրույթ կամ կետ ընդհանրապես գոյություն չունի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում