Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում երկրի վերադարձը «Մեծ ութնյակ» ձևաչափ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում երկրի վերադարձը «Մեծ ութնյակ» ձևաչափ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ դեռ մինչև 2014 թվականի իրադարձությունները գրեթե դադարել էր մասնակցել այդ գագաթնաժողովներին, իսկ Ուկրաինայի ճգնաժամից հետո խումբը դարձավ «յոթնյակ»։ Պուտինը նաև հերքել է, որ այս հարցը քննարկվել է նրա և ԱՄՆ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման ժամանակ։
Նախագահի խոսքով՝ G7-ի տնտեսական կշիռը տարեցտարի նվազում է «ինչպես շագրենի կաշին»։ Նա կասկածի տակ է առել խմբի «մեծության» ընկալումը՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչու են այդ երկրները իրենց շարունակում ներկայացնել որպես «Մեծ յոթնյակ»։

