«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Յունիբանկը միացել է FinTech Հայաստան ասոցիացիային՝ հիմնադիր անդամի կարգավիճակով

Տնտեսություն

Յունիբանկը հիմնադիր անդամի կարգավիճակով միացել է FinTech Armenia ասոցիացիային, որն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում միտված է առավել սերտ համագործակցության զարգացման և վերափոխման ֆինտեխ ոլորտում:  

FinTech Armenia ասոցիացիան նպատակ ունի Երևանում ստեղծելու համապարփակ ֆինտեխ հաբ՝ խթանելով ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ վճարային համակարգերը, կապիտալի շուկան, արհեստական բանականությունը, բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունն ու բանկային վերափոխումը՝ տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Յունիբանկը նպաստում է ֆինանսական ծառայությունների թվային վերափոխմանը և FinTech Armenia-ի՝ ֆինտեխ ոլորտի զարգացմանը միտված ջանքերին՝ խթանելով նորարարությունների կիրառումը Հայաստանում և միջազգային մակարդակներում։ Յունիբանկի մասնագետները կընդգրկվեն FinTech Armenia-ի՝ Բանկային փոխակերպումը, Ստարտափներն ու վենչուրային կապիտալը, ԿԲ-ի փորձարարական համակարգը (Sandbox) ու Կրթությունը աշխատանքային խմբերում: Այդ գործընկերության շրջանակներում Յունիբանկն ու FinTech Armenia-ն համատեղ կաշխատեն էկոհամակարգի զարգացման կարևոր նախաձեռնությունների վրա, ինչպիսիք են ՝կրթական ծրագրերը, ֆինանսական տեխնոլոգիաների հետազոտումն ու մշակումը, FinTech Armenia-ի սամիթները, և որ հատկապես կարևոր է՝ Երևանում սպասվող FINTECH360 միջազգային համաժողովը:

Fwd: Unibank

Lusine Khachatryan

To

[email protected]

Dec 3

Dec 3 at 3:05 PM

2 attachments

FINTECH360 կմիավորի առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ստարտափների, ՏՏ ընկերությունների ավելի քան 500 ներկայացուցիչների: Համաժողովը նվիրված կլինի թվային փոխակերպման օրակարգի խթանմանը, ֆինանսական ծառայություններին, ֆինտեխ ոլորտի առաջատար փորձի փոխանակմանն ու միջազգային մակարդակում բիզնեսի զարգացմանը։

«Մենք ուրախ ենք միանալ FinTech Armenia-ին՝ որպես հիմնադիր անդամ, և մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում ֆինտեխ էկոհամակարգի դինամիկ զարգացման գործում, որը կնպաստի թվային գրագիտության մակարդակի բարձրացմանը, հասանելի և նորարար ֆինանսական ծառայությունների մատուցմանը։ Յունիբանկը կշարունակի մշակել հաճախորդակենտրոն թվային լուծումներ՝ ներդնելով առաջատար տեխնոլոգիաներ: Մեր նախաձեռնությունները ներառում են իրական ակտիվների տոկենիզացիա (RWA), կենսաչափական նույնականացում, imID վերիֆիկացում և շատ ավելին: Այս բոլոր ջանքերն ուղղված են ֆինանսական ծառայությունների մատուցման համար առաջատար ենթակառուցվածքների ստեղծմանն ու հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը», - նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Յունիբանկի անդամակցությունը FinTech Armenia զարգացող հարթակին բեկումնային իրադարձություն է՝ ինչպես Հայաստանի ֆինտեխ ոլորտի, այնպես էլ միջազգային բանկային համակարգի փոխակերպման համար։ Յունիբանկը ներդնում է ամենաարդիական և բազմաշերտ լուծումները, որոնք ներառում են միջազգային բանկինգը, ապահովագրությունը, վճարումները և այլն: Մենք ուրախ ենք Յունիբանկի հետ առավել սերտ համագործակցության համար, դա կնպաստի հայաստանյան ֆինտեխ շուկայի հետագա մասշտաբայնությանն ու մասնակիցների ինտեգրմանը գլոբալ ֆինանսական էկոհամակարգում, և՝ հակառակը», - ասաց FinTech Armenia-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ստեֆան Լուկասը: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան