«Փաստ». Այս ամենը Փաշինյանին հերթական անգամ ցույց են տալիս իր՝ արագորեն գահավիժող վարկանիշը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի վերջին շրջանի հիմնական ներքաղաքական «զբաղմունքը», կարծես, դարձել է Եկեղեցու դեմ պայքարը։ Ամենայն հայոց եկեղեցու նկատմամբ նրա համառ ճնշման վրա ծախսվում են ժամանակն ու ռեսուրսները, այնպես որ՝ օգտակար գործերի համար ոչինչ չի մնում։ Աղբանոցներն այրվում են, օդը խեղդում է, ճանապարհները քանդվում են, պաշտոնյաները գողանում են, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, բայց վարչապետը զբաղված է միմիայն Կաթողիկոսին նեղացնելու փորձերով։

Դժվար է ասել՝ Փաշինյանն իսկապե՞ս նույնիսկ տարրական բաները չի հասկանում, թե՞ իրեն այդպես ձեռնտու է։ Օրինակ՝ երկար ժամանակ նա կարծում էր, թե կարող է պարզապես «ազատել» Ամենայն հայոց կաթողիկոսին այնպես, ինչպես ազատում է իր քպական նախարարներին կամ այլ պաշտոնյաների: Ավելին, եղավ պահ, երբ Փաշինյանը լրջորեն հայտարարեց, թե... Կաթողիկոսն իր կողմից «կարգալույծ է արված»։

Ըստ երևույթին, օգնականները ստիպված եղան բացատրել, որ նա ո՛չ Աստված է, ո՛չ էլ Տիեզերական ժողով և նույն հաջողությամբ կարող էր «պաշտոնազրկել» Թրամփին կամ Պուտինին։ Ընտրություններից առաջ այսպիսի խայտառակությունը խելամիտ չէր։ Այդ ժամանակ էլ նա որոշեց հավաքել տասը հոգևորականների, որոնք դժգոհ էին կամ պատրաստ էին համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ստիպել նրանց ստորագրել նամակ Կաթողիկոսի դեմ։ Նամակը, սակայն, որևէ ազդեցություն չունեցավ։ Օգնականները երևի նորից բացատրեցին, որ Կաթողիկոսին հեռացնել տասը պատահական հոգևորականի ստորագրությամբ նույնն է, ինչ վարչապետին հեռացնել տասը քաղաքացու նամակով։ Հասկանալով, որ ուղղակի հեռացնել չի ստացվում, նա զուգահեռ նաև այլ ճանապարհներ էր մտածել՝ ստեղծել իր՝ «փաշինյանական» եկեղեցին՝ ասենք՝ Հովհաննավանք կենտրոնով։ Սկզբում դրա գլուխ նշանակելու էին Ստեփան Ասատրյանին, բայց նրա «ծիսակատարությունները» Հայաստանում ծաղրի առարկա դարձան։ Այդ պատճառով իշխանությունը սկսեց այլ թեկնածու փնտրել, սակայն քահանաներ, որոնք պատրաստ են համագործակցել Փաշինյանի հետ, գրեթե չկան։

Ամենաանհանդուրժելի բանն այն է, որ Փաշինյանը չի էլ մտածում ժողովրդի կարծիքը հարցնել։ Ժողովուրդը պարզապես կանգնեցվելու է փաստի առաջ, որ իբր Հայաստանում ստեղծվել է նոր պետական եկեղեցի, որը ծառայում է Թուրքիային։ Եվ նույնիսկ կասեն, թե դա հենց ժողովրդի ընտրությունն է։ Սակայն ժողովուրդը երբեք չի ընդունի սրբապղծությունը։ Տաճարը, որտեղ ծառայություն է մատուցում կարգալույծը, և որտեղ «աղոթում» է Փաշինյանը, այն տեղը չէ, ուր հայերը կգնան ամուսնանալու, մկրտվելու կամ հուղարկավորելու։

Ուստի, կարևոր չէ, թե ինչ «նոր եկեղեցիներ» է կառուցում Փաշինյանը։ Կարևորն այն է, որ իսկական, դարավոր Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովուրդը երբեք չի հանձնի նրան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://x.com/Iravunk_com/status/1996440513499865515/photo/1 

https://iravunk.com/sim/?p=329483&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ