«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի տրիումֆատորները

Մշակութային

Սանկտ Պետերբուրգում կայացավ երաժշտական և գեղարվեստական ստեղծագործության «Մանկության տոն» միջազգային մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Տրիումֆ» ստեղծագործական միությունը՝ համագործակցությամբ Ելենա Օբրացովայի միջազգային երաժշտական ակադեմիայի և Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային կրթության ակադեմիայի։

Մրցույթին մասնակցում էին տաղանդավոր երեխաներ Բելառուսից, Հայաստանից, ինչպես նաև Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներից՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Նիժնի և Վելիկի Նովգորոդից, Ուֆայից, Սամարայից, Տյումենից, Ռյազանից, Վլադիմիրից, Օրյոլից, Տուլայից, Կիրովսկից: Մասնակիցների շարքում էին նաև Ստեփանակերտի Կոմիտասի անվան մշակույթի կենտրոնի սաները (նախկին Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, որը դադարեց գործել արցախահայության տեղահանության պատճառով և այժմ գործում է Երևանում)։

Այս կարևոր աշխատանքային ուղևորությունն իրականություն դարձավ բազմաթիվ բարերարների աջակցության շնորհիվ, ովքեր հոգացին ավիատոմսերի, մասնակցության վճարի և կեցության ծախսերը։ Ուղևորությունը ստացավ նաև Սուրբ Եկատերինեի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմի օրհնությունը։ Սանկտ Պետերբուրգում երեխաների և նրանց ուսուցիչների համար ստեղծվել էին հիանալի պայմաններ՝ հանգիստ, փորձեր և ճանաչողական այցեր կազմակերպելու համար։

«Մեր Գործը» հիմնադրամի ղեկավարը՝ Արամ Դանիելյանը, անձամբ էր դիմավորում խմբին, աջակցում կացության, սննդի և զբոսաշրջային ծրագրերի կազմակերպմանը։ Սա երեխաների և մանկավարժների մեծ մասի առաջին այցելությունն էր Սանկտ Պետերբուրգ։ Նրանց աչքերում տեսանելի էին հիացմունքի կայծեր, երբ բացահայտում էին քաղաքի հրաշալի տեսարժան վայրերը՝ չնայած կլիմայի կտրուկ տարբերությանը։ Մրցույթից մեկ օր առաջ Արամ Դանիելյանը կազմակերպեց հանդիպում Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Սանկտ Պետերբուրգի Դվորժոցներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սահակյանցի հետ։ Մարիա Սարգսիսովնան սիրով լսեց երեխաների կատարումները, տվեց կարևոր մասնագիտական խորհուրդներ և մեծ ոգևորություն փոխանցեց։

Մրցույթի արդյունքների հայտարարման պահը լարված էր բոլորի համար՝ երեխաների, ուսուցիչների, ծնողների… Բայց արդյունքները գերազանցեցին սպասելիքները. 5 սաներ դարձան 1-ին կարգի դափնեկիրներ՝ Վլադիմիր Գալստյան, Վլադիմիր Մանասյան, Միխայիլ Ամբարձումով, Վիլեն Զախարյան, Արման Սաֆարյան, Սրբուհի Սարգսյանը արժանացավ 3-րդ կարգի դափնեկրի կոչման, Արմինե Գասպարյանը ստացավ հատուկ մրցանակ՝ «Ազգապահպան մշակութային ավանդույթների պահպանման» համար:

Այս հաջողությունը վկայում է, որ Կոմիտասի անվան կենտրոնում կրթական գործընթացը բարձր մակարդակի վրա է, ինչը հնարավոր է շնորհիվ օժտված մանկավարժների և ղեկավար՝ Զարինե Ռոբերտովնա Բաբայանի նվիրված աշխատանքի։ Արդյունքների հայտարկման նախօրեին սաները համերգով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի հայ համայնքում՝ Կարեն Մկրտչյանի նախաձեռնությամբ և Տեր Եփրեմի օրհնությամբ։ Իսկ «Արցախ» երգի կատարումով էլ ամփոփվեց համերգը։ Երեխաների ձեռքերում Արցախի դրոշն էր, դահլիճը ոտքի կանգնեց, շատերի աչքերում արցունքներ կային… Իսկ վերջին ակորդից հետո հնչած փոթորկալից ծափերը երկար չէին դադարում։ Այս հաղթանակը ևս մեկ անգամ հաստատեց՝ Արցախը ապրում է։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան