Դուգին. Մենք դա չէինք ուզում, բայց եթե ստիպված լինենք, պարզապես կջնջենք Եվրոպան երկրի երեսից
ՄիջազգայինՌուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինն այսպես է գնահատում Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունները, նաեւ հաշվի առնելով այս վերջին օրերի իրողությունները. «Պատերազմն արդեն սկսվել է։ Մենք դա չէինք ուզում, բայց եթե ստիպված լինենք, պարզապես կջնջենք Եվրոպան երկրի երեսից»։ Ապա փրլիսոփան մեկնաբանել է.
«Ռուսաստանին պատերազմ պետք չէ, մենք պատերազմ չենք ուզում, մենք Եվրոպայի դեմ կռվելու պատճառ չունենք։ Եվրոպան ինքն է ուզում մեզ հետ կռվել, այն արդեն պատերազմի մեջ է մեզ հետ՝ Ուկրաինայում։
Ամեն ինչ լավ կլիներ այսօրվա խաղաղարար եռանդով և հռետորաբանությամբ, պնդելով, որ մենք չենք կռվի և որ մենք որևէ դժգոհություն չունենք Եվրոպայից։ Բայց իրականում կան դժգոհություններ։ Եվրոպան դժգոհություններ ունի մեզանից։ Նրանք կարծում են, որ Ուկրաինան իրենցն է, իսկ մենք կարծում ենք, որ Ուկրաինան մերն է։ Եվ այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ սա նրանց գործը չէ, այլ մեր խնդիրը։ Սակայն նրանք կարծում են, որ սա մեր գործը չէ, այլ իրենց խնդիրը։
Եվ մեր շահերի և Եվրամիության, գոնե նրա ղեկավարության շահերի միջև այս հակամարտությունը հանգեցնում է սրման։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Ուկրաինան պոկեն մեզանից։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այն վերադարձնենք մեր ազդեցության ոլորտ։ Սա պատերազմ է։ Եվ այն արդեն ընթացքի մեջ է։ Բայց եվրոպացիները ցանկանում են անցնել այս պատերազմի նոր փուլ։ Մենք անկեղծորեն խորհուրդ ենք տալիս նրանց դա չանել, բայց միևնույն ժամանակ հայտարարում ենք մեր պատրաստակամության մասին, ինչպես ասաց մեր նախագահը` «պայքարել Եվրոպայի դեմ»։
Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ Ուկրաինայում մենք պարզապես ազատագրում ենք մեր տարածքները։ Մեր ժողովուրդը այնտեղ է։ Այո՛, նրանք խելագարվել են, բայց մենք պատրաստվում ենք բուժել նրանց։ Բայց եվրոպացիներին բուժելը այլևս մեր ուժերի սահմաններում չէ։ Այս անկախ, բայց ակնհայտորեն անկում ապրող քաղաքակրթությունը մահվան շունչ է քաշում։ Եվ ամեն ինչ գնում է այն կետին, երբ մենք դրա հետ շատ ավելի դաժան կվարվենք, քան Ուկրաինայի հետ. մենք պարզապես կոչնչացնենք բոլոր խոշոր ռազմական օբյեկտներն ու արդյունաբերությունը։ Եվ անհրաժեշտության դեպքում մենք պարզապես կջնջենք Եվրոպան երկրի երեսից։
Այո՛, մենք իսկապես չենք ուզում դա, բայց այնպիսի ընտրողական, մեղմ և երկարատև պատերազմ չի լինի, ինչպիսին մենք մղում ենք Ուկրաինայում։ Հենց այն պատճառով, որ այստեղ մենք հանգստացնում ենք մեր սեփականներին, իսկ այնտեղ կոչնչացնենք մեր թշնամիներին։ Եվ այս պատերազմում Ուկրաինայում կուտակված փորձը, անկասկած, մեզ շատ ավելի պատրաստ է դարձնում Եվրոպայի հետ պատերազմելու, քան իրենք՝ եվրոպացիները։ Հատկապես հաշվի առնելով եվրոպացիների ողբալի մարտական ոգին, նրանց քայքայված հասարակությունները, նրանց այլասերված բարոյականությունը, միգրանտների գերիշխանությունը, նոր սերնդի լիակատար այլասերումը։
Մենք Եվրոպան չենք համարում «հեշտ որս», բայց կարող ենք հաղթահարել այն ցանկացած դեպքում։ Մենք ավելի վատ բաների հետ գործ ենք ունեցել։ Նապոլեոնն ավելի լուրջ էր, Հիտլերն՝ ավելի։ Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս խենթերին ու այլասերվածներին, այս կատաղած խելագարների, կաշառակեր պաշտոնյաների, սեռափոխված այլասերվածների և պարզապես մոլագարների ավազակախմբին։
Այլ հարց է, եթե ԱՄՆ-ն մասնակցի այս պատերազմին. դա, իհարկե, շատ տխուր կլինի։ Այդ դեպքում այս պատերազմը կավարտվի Ապոկալիպսիսով։ Մենք դա չենք ուզում։ Բայց մենք պատրաստ ենք նաև դրան»։
Տես նաեւ https://t.me/iravunk/61661

