Ռուսական բանակը սկսում է Դոնբասի ամբողջական ազատագրման օպերացիան

Միջազգային

Ռուսական գրոհային ուժերն ակտիվացրել են հարձակումը Գրիշինոյում` Պոկրովսկից արեւելք գտնվող առանցքային բնակավայրում:

Գրիշինո այս պահին ունի ռազմավարական իմաստ հետեւյալ նկատառումներով:

Առաջինը. այդ բնակավայրի գրավումը կազդարարի Պոկրովսկի ճակատամարտի ամբողջական ավարտը: Ճիշտ է, ռուսները դեռ պետք է մաքրեն Միրնոգրադը այնտեղ շրջապատման մեջ գտնվող ուկրաինական ուժերից, բայց դա կարճ ժամանակի հարց է: Գրիշինոն ռուսների կողմից գրավելու դեպքում ուկրաինական կողմը պարզապես կորցնում է այն վերջին տեսական հնարավորությունը, որ կարող է հակահարձակվել Պոկրովսկի ուղղությամբ եւ ինչ-որ բան փոխել: Նաեւ հաշվի առնելով, որ ռուսներն ավարտում են Պակրովսկին հյուսիս գտնվող Ռոդինսկոե քաղաքի վերջնական ազատագրումը:

Երկրորդը. Գրիշինոյին զուգահեռ, ռուսական կողմը գրոհում է նաեւ մի փոքր արեւելք գտնվող Սերգեեւկան: Այս երկու բնակավայրերից այն կողմ ուկրաինական պաշտպանական լուրջ համակարգեր արդեն չկան, եւ ռուսները դուրս են գալիս օպերատիվ տիրույթ: Հետագա հարձակումը կզարգանա Դոնեցկի արեւմտյան սահմանների երկայնքով` դեպի հյուսիս: Այն է` Դոբրոպոլե-Ալեքսանդրովկա գծի արեւմտյան ուղղությամբ: Դա ավարտելով, ռուսները վերջնական վերահսկողության տակ են վերցնում ողջ Դոնբասը:

Նախօրեին Պուտինը հայտարարեց, որ Պոկրովսկի ազատագրումը բացում է Դոնբասի ամբողջական ազատագրման ճանապարհը: Խոսքը, իհարկե, նշված` Գրիշինո-Սերգեեւկա հատվածից դեպի հյուսի ռուսական ուժերի հարձակման մասին է:

Տես նաեւ https://t.me/iravunk/61642 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում