Պուտինը կթելադրի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները.The Telegraph
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կթելադրի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը հաղթում են հակամարտությունում։ Այս մասին գրում է բրիտանացի լրագրող Օուեն Մեթյուզը The Telegraph-ի համար հոդվածում։
«Վլադիմիր Պուտինը կթելադրի Ուկրաինայում խաղաղության պայմանները, քանի որ նա հաղթում է պատերազմում։ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի ոչ մի վրդովված բողոք չի փոխի այս դաժան փաստը», - նշել է լրագրողը։
Հեղինակի խոսքով՝ ԵՄ դիվանագետի փորձերը՝ ԵՄ երկրներից Ուկրաինայի համար 140 միլիարդ եվրո օգնություն ապահովելու, անհաջող են եղել, ինչը խնդիրներ է ստեղծել Վոլոդիմիր Զելենսկու համար։
Մեթյուզի կարծիքով՝ Ուկրաինայի առաջնորդը «առաջին անգամ կորցրել է» վստահությունը, փողը և մարդկանց։

