Եկեղեցու դեմ կատարվողի հետեւում կանգնած է Բրիտանիան. Հրանտ Բագրատյան

Ներքաղաքական

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է այս օրերին եկեղեցու շուրջ, սկսվել է դեռ 8-9 տարի առաջ, ինչի հետեւում կանգնած է Բրիտանիան:

«Չաթըմ Հաուսը» տպագրել էր 250 էջանոց մի նյութ, որտեղ նշված էր, որ այս երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, որպեսզի պրոռուսական չլինեն, այլեւայլ աշխարհաքաղաքական գործոններից բացի, գոյություն ունի նաեւ եկեղեցու գործոնը: Նրանք 2013-2014թթ. մոգոնել են եկեղեցու մի նոր տարբերակ, որ արեւելյան եկեղեցիները պետք է ունենան. անունը դրել էին հունակաթոլիկ եկեղեցի: Այն թույլ կտա հայերին, մոլդովացիներին, ուկրաինացիներին, բելառուսներին եւ, ինչու ոչ, ապագայում նաեւ ռուսներին, պահպանել ավանդույթները, բայց որդեգրել կաթոլիկ եկեղեցու կանոնակարգերը: Սա հայտնի բան է, որը կրկնում եմ՝ տպագրել է «Չաթըմ Հաուսը»: Եվ հանկարծ Վատիկանը պարտնյոր է տեսնում մահմեդական Ադրբեջանին: Հռոմի պապը գնաց Ստամբուլ, մտավ հայկական եկեղեցի, դրանով ուզում էր ցույց տալ, որ ձեր եկեղեցին կմնա հայկական: Այնուամենայնիվ, ամենաուժեղ ճնշումը գալիս է մահմեդական Ադրբեջանի կողմից, ասում է՝ ձեր եկեղեցին լավ եկեղեցի չէ:

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ստացած հանձնարարությունն է կատարում ու հանկարծ հիշում է, որ կաթողիկոսը կուսակրոն չէ: Ի դեպ, կաթողիկոսի հետ կապված կուսակրոնության թեմա չունենք, եւ այս 5-6 ամսվա հալածանքները, հաշիվները ստուգելը ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, շատ էլ մաքուր եկեղեցի ունենք, բան չեն գտել վրան: Այս առումով Արեւմուտքը համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը չի հերքիում ճնշել Հայ Առաքելական եկեղեցուն, փոխել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Դրա համար հիմա էլ անցել է մյուս տարբերակին՝ մի քանի դավաճան են գտել եկեղեցու միջից, որոնք կհայտարարեն նոր եկեղեցի ստեղծելու մասին: Ի դեպ, կոչ կանեի Արամ Ա-ին ավելի ջանասիրությամբ պաշտպաներ Գարեգին Բ-ին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մոտ գնացած սրբազաններին՝ չեմ ուզում բոլորին անդրադառնալ, բայց մտահոգված եմ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի պահվածքով: Այս մարդը, կարծես, ադրբեջանցիներից իմացած լիներ, որ Արցախում շրջափակում է լինելու, եկավ բուժվելու, հետո ասաց, որ փակ է, չի կարող վերադառնալ: Արցախի ղեկավարությունը մի 10 անգամ ասել է՝ կարո՞ղ եք մի բան անել՝ թեմի առաջնորդը գա, գոնե մեկ-մեկ այս եկեղեցիների զանգերը ղողանջեն: Առանց զանգերի ղողանջի՝ ժողովուրդը դուրս եկավ Արցախից, նա հիմա էլ պարտավոր է Գանձասարին, Դադիվանքին եւ մյուս վանքերին տիրություն անել, բայց դրա փոխարեն զբաղված է կաթողիկոսի դեմ մուտիլովկաներով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում