Ինչ է կատարվում Շիրակի թեմում
ԹեմաԻ տարբերություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի եւ Արագածոտնի թեմերի՝ կալանքի տակ գտնվող Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդած Շիրակի թեմի քահանաները դեռեւս միասնական հայտարարությամբ հանդես չեն եկել՝ հաջակցություն Վեհափառ Հայրապետի եւ Մայր Աթոռի: Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ թեմի վրա այս օրերին լուրջ ճնշումներ են իրականացվում իշխանության կողմից: Ըստ նախնական տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա կիրակին պատարագի մասնակցել Գյումրիում: Սակայն, միայն մեկ քահանա է համաձայնել՝ պատարագ մատուցել Փաշինյանի առաջ եւ արարողության ժամանակ չհիշատակել Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Իսկ թեմի միասնականությունը խաթարող դասալիքի բեմելը փորձում են կասեցնել հոգեւոր եղբայրները:
Սեփ. լրատվություն
https://iravunk.com/sim/?p=329440&l=am/

