Հուսով եմ` տիկինը կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեն․ Դանիելյան

Ներքաղաքական

Հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակավ հերքել է, որ ինքը 88 սուպերմարկետների ցանցի իրական սեփականատերն է: Հերյուրանք է` պնդում է նա: Հավատում ենք: Ինչպես և հավատում ենք հեռավոր քաղաքներից եկող տեղեկատվության հերյուրանք լինելուն, թե սա միակ առևտրային ցանցն է, որ աշխատում է առանց «շյոտ ֆակտուրա», իսկ ցանցի ընդլայնման համար ամենահարմար շինությունները «խլվում են» պետական լծակներով:

Հիմա արդեն վստահ եմ` դրանք էլ են հերյուրանքներ, առավել ևս հաշվի առնելով, որ այդ կինը, ի նշան սեփական անաչառության, կոչ է արել բոյկոտել հիշյալ ցանցը: Զավեշտը նրանում է, որ այդ ցանցը առանց այդ էլ անգիտակից «բոյկոտի» է ենթարկվում հանրության լայն շերտերի կողմից:

«88»-ի խանութներից ժողովուրդը չի օգտվում և ոլորտի մասնագետները պնդում են, որ դրանց մեծ մասը ոչ միայն ներդրումը չի փակում, այլ առհասարակ` մեծ վնասով են աշխատում: Սա իր հերթին շատերին դրդում է եզրահանգել, որ ցանցի ողջ իմաստը ապօրինի աղբյուրներից ստացված կանխիկ եկամուտի օրինականացումն է՝ լվացքը:

Ամեն դեպքում ճիշտ մշակույթ է պետական դեմքերի կողմից հերքել հերյուրանքները: Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները, քանզի, վստահ եմ, դրանք էլ են հերյուրանք: Ուղղակի խնդիրը նրանում է, որ «88»-ի դեպքում գիտենք ինչը բոյկոտենք, իսկ թե ԶՊՄԿ-ի ինչը բոյկոտենք, դժվար եմ պատկերացնում՝ բջջային հեռախոսները՞, որոնց մեջ մոլիբդեն կա, էլեկտրական մեքենաները՞, որոնց մեջ պղինձ կա, թե՞ հենց այն բեռնատարները, որոնց անդադար հոսքը խաթարում է Սյունյաց լեռների խրոխտ անդորրը: Չգիտեմ նաև, թե ոնց ա պետք բոյկոտել: Աչքերս փակենք ու չտենալուն տա՞նք…»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում