«Ժողովուրդ». Դատարանը, փաստացի, հիմնավոր է համարել Արթուր Սողոմոնյանի` ՀՖՖ-ին ուղղված մեղադրանքները
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022թ․-ին «Փյունիկի» այն ժամանակվա սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում քննադատել էր ՀՖՖ ղեկավարությանը՝ մասնավորապես ընդգծելով մարզադաշտերի վարձակալության գների բազմակի աճը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի անարդյունավետությունը, մարզային ակումբների լքելը առաջնությունից, կարգապահական որոշումների թափանցիկության բացակայությունը, ԲԿՄԱ-ի միջոցով ըստ էության բանակից ազատվելը, հավաքականի օդանավով ոչ ֆուտբոլի անձանց արտերկիր տանելը, ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը ընտրվել է կեղծումների արդյունքում։
Հ․Գ.- Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Փյունիկի»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ. փոխարենը զրուցեցինք նրա ներկայացուցիչներից մեկի հետ, ով փոխանցեց, որ Սողոմոնյանը վաղուց ասել է՝ այս դատական վեճի արդյունքում իրեն փոխանցվելիք գումարներն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը։
Հ․Գ. 3- Զերծ մնալով վերաքննիչ դատարանի ընդունած ակտի իրավական խոր մասնագիտական վերլուծությունից՝ պարզ է, որ ըստ էության նույնիսկ դատարաններն են փաստում, որ ֆեդերացիան չի կարողացել ապացուցել, որ, օրինակ, չարթերային ինքնաթիռները ծառայում են նպատակային, զուտ ֆուտբոլային են կամ որ ծախսերը կատարվում են արդյունավետ։ Մոտ ժամանակներս մենք խորությամբ կանդրադառնանք վերաքննիչ դատարանի ընդունած այս ակտին։ Իսկ այս ընթացքում մեր հավաքականները շարունակում են խայտառակ պարտություններ կրել ու հավասարեցնել հայկական ֆուտբոլը գաճաճ պետությունների ֆուտբոլային մակարդակին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տես նաեւ https://t.me/iravunk/61603
https://iravunk.com/sim/?p=329400&l=am/

