Երեւան քաղաքը այս մարդիկ դիտարկում են որպես սեփական գրպանը լցնելու միջոց. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով վերջին օրերին Երեւանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների մասին, ասաց, որ այն բնորոշ է ոչ միայն Երեւան քաղաքին, այլ նաեւ Երեւանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին եւ հարակից տարածաշրջաններին: Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ ու պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով: Բնականաբար, այս ամենը քաղաքացիների շրջանում բողոքի եւ քմծիծաղի առիթ հանդիսացավ: Թե Ավինյանի այս հայտարարությունը ինչպես ընդունեցին Երեւանի քաղաքի ավագանու անդամները, «Իրավունք»-ը պարզեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Տիգրան Ավինյանի հայտարարությունն առ այն, որ օդի ռեկորդային աստիճանի հասած աղտոտվածությունը պայմանավորված է եղանակային պայմաններով:

— Նախ կցանկանամ փոքրամասնությամբ ձայն հավաքած քաղաքապետին հիշեցնել, որ ինքն արդեն փրփուրներից է կախվում եւ հիմա էլ մեղադրում է եղանակին կամ եղանակային պայմաններին: Մեղադրում է, թե Երեւանը ինչ դիրքում է գտնվում, հետո մեղավոր կլինեն քաղաքացիները, որ տերեւներ են վառում: Այսինքն, իրենց սիրած 30 տարիների ընթացքում, քաղաքացիներն ընդանրապես տերեւներ չէ՞ին այրել… Ստացվում է, որ բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից, սակայն միակ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է՝ իր 9 տոկոս ձայն ստացած Տիգրան Ավինյանի հետ միասին:
Երեւան քաղաքում աջ ու ձախ, առանց հաշվարկ անելու, բաժանեցին շինթույլտվություններ: Եվ եթե նայեք քաղաքի շինարարությանը, 50 տոկոսը կանգնած է: Շինհրապարակներում խայտառակ իրավիճակ է եւ մի թեթեւ քամուց, ողջ քաղաքը ծածկվում է փոշու մեջ:

Երկրորդ հիմնավոր պատճառը մեքենաների խցանումներն են: Մեքենաներն այն կարգի խցանված են, որ գազի արտանետումը բավական է օդի աղտոտվածության սանդղակը բարձանալու համար: Հետեւաբար, ինչ էլ խոսի եւ ասի Ավինյանը, միեւնույնն է, դա իրենց անմիջական մեղքով է եղել, եւ քաղաքացիներին թող չմեղադրեն ոչնչի մեջ: Պետք է հստակ փաստել, որ Երեւան քաղաքը խայտառակ վիճակում է գտնվում, եւ դա միայն փոշին չէ: Այսինքն՝ խցանումներն այն աստիճանի են հասել, որ իրենց վարչապետն է մնում խցանումների մեջ, իրենք էլ են այս օդը շնչում, եւ կարծում եմ՝ հասկացել են, որ սա խայտառակ վիճակ է: Իրենք «բում» սարքեցին, թե բա՝ պետք է տալ շինթույլտվություններ, թող բիզնեսը զարգանա եւ այլն, սակայն այդ իրենց ասած «բումն» էլ պայթեց ու շինհրապարակները մնացել են կիսատ: Շուտով կսկսվեն տեղումները, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ վիճակի մեջ կհայտնվի մայրաքաղաքը: Երեւան քաղաքը այս մարդիկ դիտարկում են որպես սեփական գրպանը լցնելու միջոց: Նրանք ո՛չ Երեւանն են սիրում, ո՛չ էլ` երեւանցիներին:

— Ասում են՝ եղանակային է խնդիրը, սակայն ամռանն էլ նմանատիպ խնդրի առաջ բախվեցինք, երբ այրվեց Նուբարաշենի աղբավայրը…

— 2018 թվականին, երբ խաբելով եկան իշխանության, այդ պահից մինչ օրս ասում են, որ Նուբարաշենի աղբավայրում պիտի վերամշակման գործարան սարքեն: Սակայն իրենք սովորական ասֆալտապատում եւ փոսալցում չեն կարողանում անել: Ասեմ, որ աղբավայրը չեն սարքելու, փոխարենը այլ վայր կգտեն, կասեն հիմա էլ այդ վայրը օգտագործեք որպես աղբավայր:

— Անդրադառնանք խցանումներին: Այս անտանելի խցանումների հանգուցալուծումը ինչպե՞ս եք տեսնում:

— Ինքս ամեն օր եմ բախվում այդ խնդրի հետ: Քիչ առաջ 57 րոպե, առանց պատճառի, մնացել եմ խցանման մեջ: Սակայն ինչ արեցին ՔՊ-ականները, կարմիր գծերը դարձրին 160 հազար դրամ, իբրեւ թե դա կլուծի խցանումների հարցը: Տեսնում ենք՝ ինչպես լուծվեց: Փոխարենը ժողովրդից հավաքեցին 2 միլիարդ 100 միլիոն դրամ եւ մսխեցին՝ այդ գումարից ընդամենը ծախսելով 10 հազար դրամ ներկերի վրա: Ստացվեց` երեւանցին կրկին դարձավ տուգանքի մատերիալ: 2023 թվականից գոռում ենք, լուծում առաջարկում, հորդորում չստել եւ չխաբել մարդկանց՝ իբր կարմիր գծերի թանկացումը կլուծի խցանումների հարցը: Մենք բազում առաջարկներով ենք հանդես եկել, սակայն չեն լսել: Իրենք իրենց լավ են զգում, քանի որ երբ անցնում են փողոցով, իրենց համար փակվում են փողոցները, եւ ստիպված չեն լինում հասարակ քաղաքացու նման ժամերով մնալ խցանումների մեջ:

Նույն կերպ չլսեցին տրանսպորտի թանկացման հարցում ու հիմա եկան հասան նրան, որ Երեւանի բյուջեում թերհավաքագրում է եղել: Մարդիկ չեն վճարել, բոյկոտել են եւ շատ լավ են արել: Հիմա, օրեր առաջ, իրենց վարչապետը, ստիպված ՀՀ պետբյուջեից՝ պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ տվեց քաղաքապետին, որ խայտառակ չլինի: Մեկ ամսից կտեսնեք` ավտոբուսների վիճակն ինչ է լինելու: Ո՛չ ձմեռային անվադողեր ունեն, ո՛չ բյուջե: Իսկ քաղաքացին այս եղանակին 45 րոպե ստիպված սպասում է ավտոբուսի: Բարեփոխման անվան տակ իբրեւ պիտի լինեին սմարթ կանգառներ, մարդիկ պետք է 15 րոպեից ավել չսպասեին, սակայն ո՞ր մի ասածն է իրականացրել փոքրամասնության ձայներ հավաքած քաղաքապետը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում