Սեպագիր արձանագրությունը՝ քաղաքի անձնագիր

Մշակութային

ԻՆՉ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՔԱՐԵՐԸ

Գեղամա լեռների աշխարհի կենտրոնում, Սեւանա ծովի ափին ծվարել է մի բնակավայր, որի անունն է Գավառ։ «Ասես քթոցով լեռները կողք կողքի շարեն», - այսպես էր ժամանակին ոգեշնչված նկարագրում բնակավայրը Ավետիք Իսահակյանը։ Ներկայիս Գավառի տարածքում մարդիկ ապրում էին դեռեւս Ուրարտական թագավորության ժամանակներում։ Այդ մասին է վկայում քաղաքի ներսում Խալդի աստծո պատվին կառուցված բերդը, որը պահպանվել է մինչ օրս։ Այստեղ հայտնաբերվել է նաեւ խաչքար, որտեղ Գավառ անվան կողքին գրված է 291 թվականը: Սակայն Գավառի բնակիչներն առանձնակի հպարտությամբ մշտապես հիշում են Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանում գտնվող սեպագիր մի արձանագրության մասին, որն այսօրվա Գավառի քարե անձնագիրն է համարվում։ Այն գտնվել է 1927 թվականին Գավառի Դարի գլուխ կոչվող բարձունքի Սուրբ Ստեփանոս մատուռի դիմացից՝ հայր եւ որդի Ավդալբեկյանների կողմից։

«ԳԱՎԱՌԸ էՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻՑ ՓՈՔՐ Է ԸՆԴԱՄԵՆԸ 50 ՏԱՐՈՎ»

Գավառի Երկրագիտական թանգարանի գիտաշխատող ՄԱՆՅԱ ՉԱՐՎԱԴԱՐՅԱՆԸ բոլոր այցելուներին հպարտությամբ պատմում է թանգարանի քարե «ծննդյան վկայականի» մասին. «1989 թվականին քաղաքում մեծ իրարանցում էր, Երեւանի Հայաստանի պատմության թանգարանից տեղափոխվեց սեպագիր արձանագրությամբ քարը: Երկկողմ սեպագիր արձանագրությամբ այդ քարը կշռվում է 800 կգ, այն գրված է ութ տողերով, եւ մենք տեղեկացանք այդ գրառումից, որ քաղաքը Էրեբունի Երեւանից փոքր է ընդամենը 50 տարով»։

Մ.թ.ա. 8-րդ դարում գրված սեպագիր արձանագրությունը թողել է Ռուսա Առաջինը։ Խալդի ամրոցի կառուցման մասին արձանագրության մեջ մասնավորապես ասվում է. «Վելիկուխի երկրի թագավորին ես հաղթեցի, իմ ստրուկը ես նրան դարձրի, երկրից ես նրան հեռացրի, իմ փոխարքա այնտեղ ես դրեցի Խալդի աստծո դուռն ու վեհապանծ ամրոց ես կառուցեցի, անունը դրեցի «Խալդի Աստծո քաղաք»։ Ես այն կառուցեցի Բիայնիլի երկրի հզորության համար»։

Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանում այդ կարեւոր պատմական ցուցանմուշից բացի՝ պահպանվում են ավելի քան 10 հազար թանգարանային եւ պատմամաշակութային արժեքավոր ցուցանմուշներ, որ ներկայացնում են մարզի պատմությունը հին քարե դարից մինչեւ մեր օրերը:

«ԹԱՆԳԱՐԱՆՆ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆՆ Է»

Թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանն արդեն 27 տարի աշխատում է այստեղ։ Նա բոլոր այցելուներին ամեն օր պատմում է հայրենի քաղաքի պատմության հիշարժան իրադարձությունների մասին եւ հյուսում անցյալի ու ներկայի սեփական տարեգրությունը։ Ասում է, որ թանգարանն իր երկրորդ տունն է, մի միջավայր է, որտեղ պահպանվել է նախնիների ժառանգությունը։

«Թանգարան այցելող յուրաքանչյուր այցելու իր քայլը սկսում է հին քարե դարից եւ, անցնելով հազարամյակների միջով, քայլն ավարտում 21-րդ դարի իրողություններով։ Ինձ համար չափազանց հարազատ են այն իրերը, որոնք առնչվում են իմ ընտանիքի անդամների հետ։ Օրինակ, արհեստագործության սրահը, քանզի իմ նախնիները արհեստավոր էին. իմ պապիկը, պապիկիս եղբոր տղաները բոլորը որմնադիրներ էին», - պատմում է նա։

Թանգարանում գործում է 6 սրահ, ուր ցուցադրվում են բազմատեսակ ցուցանմուշներ: Հնագիտական բաժնում ընդգրկված են քարե աշխատանքային գործիքներ, հնագույն աղորիք եւ խարիսխ, բրոնզե դաշույններ եւ զարդեր։ Այցելուներին առավել քան հետաքրքրում է հայկական ավանդական հազարաշենը, որ ներկայացված է թանգարանի ազգագրության բաժնում։ Մանյա Չարվադարյանն առանձնակի ջանասիրությամբ է պատմում այս հատվածի մասին. «Թանգարանում գոյություն ունի հազարաշեն։ Դա մի կառույց է, որը չի տեսել այժմյան սերունդը։ Այստեղ այցելուները տեսնում են նաեւ երդիկը, թոնիրը, քուրսին, որը սեղան է ծառայել: Նույն բաժնում են ներկայացված նաեւ հացաթխման պարագաները։ Հետաքրքիր է նաեւ նույն բաժնում գտնվող մեծահարուստների կենսակերպը ներկայացնող հատվածը, որտեղ տեղադրված են սպասքի, հագուստի, կահույքի ցուցանմուշներ»։

ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ԳԱՎԱՌԻ ԾՆՆԴՅԱՆ ՔԱՐԵ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆԸ

Այս թանգարանում են հաճախ այցելուները բացահայտում, որ Գավառն ի սկզբանե կոչվել է Նոր Բայազեթ, հետո Խորհրդային Միության տարիներին վերանվանվել Կամո, իսկ 1991 թվականին ստացել Գավառ անունը։ Քաղաքի պատմական, մշակութային, հասարակական ամբողջ տարեգրությունը ներկայացված է Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանում։ Աշխատակիցները պատմում են, որ թանգարանի ամբողջ ֆոնդը հավաքագրվել է քաղաքի բոլոր բնակիչների համատեղ ուժերով։

Նույն թանգարանում է ներկայացված եւս մեկ կարեւոր պատմական իրադարձություն։ Այն պատմությունը, թե ինչպես ստեղծվեց Գավառի քարե ծննդյան վկայականի պատճենը, որն այսօր գտնվում է մարզկենտրոնի հրապարակում։

Ճարտարապետ ՌԱՖԻԿ ՀԵՐԳՆՅԱՆԸ պատմում է. «Սկզբից Գավառի կենտրոնական հրապարակի նախագիծն էր, որը վստահվեց ինձ։ Այն իրականացվեց համայնքի ֆինանսավորմամբ։Այնուհետ առաջացավ Գավառի «անձնագիր հուշապատի» միտքն ու գաղափարը։ Այդտեղ մի ընդհանուր էսքիզ կատարվեց, եւ տարածքը վերակառուցվեց։ Նույն տարածքում է գտնվում նաեւ մի ցայտաղբյուր, որ կոչվում է «Յոթ աղբյուր»։ Պատմում են, որ ժամանակին Կոլոտ Հայրապետը կառուցել էր յոթ աղբյուր, ամբողջ քաղաքի երկայնքով փայտե խողովակներով Խաչի թաղամասից մինչեւ եկեղեցի տեղացիները սարերի մաքուր ջուր էին օգտագործում։ Այդ ցայտաղբյուրը վերակառուցվեց, եւ այսօր էլ Գավառի բնակիչները խմում են սարերի սառնորակ ջուրը հրապարակի ցայտաղբյուրից»։  

Գավառի բնակիչները շատ են սիրում պատմել քաղաքի պատմական տարբեր իրադարձությունների մասին, սակայն երբ հավաստի ու ստուգված փաստերի մասին տեղեկատվություն են փնտրում, միշտ դիմում են Գեղարքունիքի Երկրագիտական թանգարան, որտեղ բոլոր արխիվային նյութերը եւ ցուցանմուշները պահպանված են եւ սպասում են այցելուների։

ՍՏԵԼԼԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=329388&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ