Ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ղրիմի երկնքում
ՄիջազգայինՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք, երեքշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը Ղրիմի Հանրապետության տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

