ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, դեկտեմբերի 2-ը, Գյումրեցի անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, IBA Pro չեմպիոնական գոտու հաղթող ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻ ծննդյան օրն է, 33 - րդ տարեդարձն է նշում։
Բաչկովը աշխարհի տարբեր երկրներում միշտ բարձր է պահել Հայաստանի պատիվը, ծածանել Հայոց եռագույն դրոշն ու հնչեցրել հիմնը։ Մեր կաշվե ձեռնոցի մարտիկը այժմ գտնվում է Դուբայում, պարապմունքներ է անցկացնում։
Iravunk. com -ը շնորհավորում է Բաչկովին, մաղթում նորանոր հաղթանակներ, ամենալավն ու բարին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

