ՌԴ-ն կարող է Ուկրաինային կտրել ծովից՝ ի պատասխան Սև ծովում լցանավերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների.Պուտին

Միջազգային

Ռուսաստանը կարող է Ուկրաինային կտրել ծովից՝ ի պատասխան Սև ծովում լցանավերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների։ Ըստ «Коммерсантъ»-ի՝  ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցություններից առաջ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է նաև, որ Մոսկվան կընդլայնի հարվածների թիրախների շրջանակը և կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակվելու հարցում Ուկրաինային օգնող երկրների նավերի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։

«Մենք կքննարկենք այն երկրների նավերի դեմ պատասխան միջոցների հնարավորությունը, որոնք օգնում են Ուկրաինային այդ գործողություններում, այդ ծովահենական գործողություններում»,- ասել է Պուտինը։

«Ամենաարմատական տարբերակը Ուկրաինային ծովից կտրելն է. այդ դեպքում ծովահենությունը սկզբունքորեն անհնար կլինի,- ասել է Պուտինը՝ ակնարկելով, որ Ռուսաստանը կարող է ապագայում դիմել նման միջոցների։ -Հուսով եմ՝ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը և նրանց հետևում կանգնածները կքննարկեն՝ արդյոք արժե՞ շարունակել այդ գործելաոճը»։

Այսօր  Midvolga 2 լցանավը, որը Ռուսաստանից Վրաստան էր ուղևորվում սննդամթերքի բեռով, հարձակման է ենթարկվել Թուրքիայի ափերից 80 մղոն հեռավորության վրա։ «Росморречфлот»-ը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավի վրա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ անձնակազմի 13 անդամներից ոչ մեկը չի տուժել, նավն էլ շարունակել է իր ճանապարհը դեպի վրացական նավահանգիստ։

Նոյեմբերի 28-ին Սև ծովում հրդեհվել են Գամբիայի դրոշի ներքո նավարկող Kairos и Virat լցանավերը, որոնք բնութագվում էին որպես Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս։ Հաջորդ առավոտյան Virat կրկին հարձակման է ենթարկվել։ Նավի նավապետը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվում են նավի վրա։ BBC-ն և Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, ենթադրում են, որ հարձակումներին ներգրավված է Ուկրաինան։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում