Ադելինա Պետրոսյանը կմասնակցի Օլիմպիական խաղերին. պաշտոնական
ՍպորտԳեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաստատել է, որ կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Միջազգային Օլիմպիական կոմիտեի կայքը:
Ռուսաստանաբնակ հայ մարզուհին մրցաշարին կմասնակցի չեզոք դրոշի ներքո: Նույն կարգավիճակն է ստացել ռուս Պյոտր Գումենիկը և բելառուս Վիկտորյա Սաֆոնովան:
Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ն իտալական Միլանում ու Կորտինայում:
https://iravunk.com/sim/?p=329371&l=am/

