«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԱՊԿ-ից դուրս գալու արհեստածին օրակարգը ոչինչ մեզ չի տալիս. Հարությունյան

Ներքաղաքական

Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի հերթական գագաթաժողովը, որին նորից Հայաստանը չմասնակցեց: Ի՞նչ է դա մեզ տալիս կամ վերցնում: «Իրավունք»-ը զրուցել է 1992-1993 թթ.-ին ՀՀ վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի արդյունավետությանը:

— Նախ հենց ՀԱՊԿ-ը մեծ իմաստով, որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ, որպես ռազմաքաղաքական կառույց, առանձնապես կայացած չէր: Գիտեք, ես ինքս շուրջ վեց տարի եղել եմ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ արտաքին հարաբերությունների, միջպետական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ բավականին լավ ներսից գիտեմ ՀԱՊԿ-ը: Այն ունի երեք «սուրբ» ռեգիոն՝ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս եւ արեւմտյան ուղղությունը՝ Բելառուս եւ Ռուսաստան։ Իրականում հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը: Իհարկե, կենտրոնում միշտ Ռուսաստանն է։ Ամեն մեկն իր խնդիրներն ու ցավերն ունի, եւ իրար նկատմամբ բացարձակապես հետաքրքրություն չկա, ինչպես մեզ չեն հետաքրքրում նրանց խնդիրները: Ինչպես մեզ չեն հետաքրքրում ռուսաստանյան, բելառուսական կամ արեւմտյան հարաբերությունները, այնպես էլ նրանք էլ չեն հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերություններին:

Եթե նայենք ՀԱՊԿ-ի պայմանագրերը, կհասկանանք, որ ընտրովի իրավական առումով լուրջ երաշխիքներ անդամ պետությունների միջեւ անվտանգության ոլորտում մենք տեսնել չենք կարող. այնտեղ հիմնականում նշվում են ցանկություններ, մտադրություններ կամ հնարավորություններ, բայց ոչ պարտադրանք: Սա շատ էական է:

Օրինակ, վերջերս Թրամփը իր մոտ հրավիրեց Կենտրոնական Ասիայի հինգ ղեկավարներին՝ մեկ հանդիպմամբ վերահսկելու տարածաշրջանի անվտանգային հարցերը: Ռուսաստանյան կողմը դա չի գիտակցում կամ չի կարող գնահատել լրջորեն: Ռուսաստանյան ինստիտուցիոնալ կարողությունները ոչ միշտ բավարար են նման ճգնաժամերի դիմակայելու համար, քանի որ ներկայիս ռազմավարական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում…

Ռուսաստանի դիրքը ՀԱՊԿ-ի շրջանակներում դժվար է գնահատել որպես արդյունավետ: Փափուկ ուժի կոնցեպտը, որը պետք է ապահովեր անդամ պետությունների միջեւ հարաբերություններն ու ազդեցությունը, հաճախ չկիրառվեց: Այս պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները պետք է թարմացվեն: Անկեղծ զրույցի անհրաժեշտություն կա. եթե հայ-ռուսական հարաբերությունները  չթարմացվեն, ապա ոչինչ չի ստացվի: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, եւ մեր ազդեցությունը տարածաշրջանում պետք է պահվի՝ պահպանելով հավասարակշռություն եւ իրավունք կառուցել հարաբերություններ երկրորդ ու երրորդ պետությունների հետ, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու արհեստածին օրակարգը ոչինչ մեզ չի տալիս: Եթե ՀԱՊԿ-ը կենսունակ չէ, այն ինքն իրեն կհանգեցնի: Մենք պետք է հարաբերություններ կառուցենք բոլոր երկրների հետ՝ ճանաչելով միմյանց շահերը եւ ապահովելով բնական, կենսունակ համագործակցություն: Ռուսաստանյան կողմը մեր թշնամին չէ, եւ մենք պետք է նպաստենք դրան՝ անկեղծ զրուցելով եւ հարգելով ռազմավարական գործընկերության սկզբունքները:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը