Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում

Տնտեսություն

Երկրորդ տարին անընդմեջ Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը:

 

Մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի կողմից հաշվետու ժամանակահատվածում ներկայացված մի շարք նորարարական լուծումների համար, որոնք զգալիորեն պարզեցրել են հիփոթեքի ստացման գործընթացն ու ընդլայնել վարկավորման հասանելիությունը։ Նշվում է, որ Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարի դիրքը` շուկայի շուրջ 23% մասնաբաժնով (30.09.2025թ. դրությամբ):

 

Euromoney պարբերականը նշում է, որ անշարժ գույքի ոլորտում բանկի գրանցած հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև MyHome էկոհամակարգի շարունակական զարգացմամբ։ Մասնավորապես, արդեն իսկ հանդիսանալով առաջնային շուկայում ամբողջությամբ թվային հիփոթեք տրամադրող միակ բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկն ընդլայնել է իր հարթակի ընձեռած հնարավորությունները՝ 2024թ. տարեվերջին գործարկելով հիփոթեքային վարկերի րոպեների ընթացքում առցանց հաստատման հնարավորությունը նաև երկրորդային շուկայի համար։ Այս նորարարությունը նախկինում շուրջ 10 աշխատանքային օր տևող գործընթացը կրճատել է մինչև մի քանի րոպե՝ զգալիորեն արագացնելով գործարքները։

 

Հատկանշական է, որ Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվում է MyHome-ի միջոցով, ինչը փաստում է հարթակի առաջատար դիրքն ու օգտագործողների վստահությունը։

 

Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է` վերածվելով անշարժ գույքի հետ կապված ծառայություններ մատուցող լիարժեք էկոհամակարգի։ Վերջին տարվա ընթացքում MyHome-ի օգտատերերի թիվն աճել է 42%-ով, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը եռապատկվել է։ Բացի այդ, անհատ վաճառողները ևս հնարավորություն են ստացել իրենց անշարժ գույքը ցուցադրել հարթակում: Արդյունքում` հարթակում ներկայացված է ավելի քան 6000 անշարժ գույք 98 կառուցապատողի ու ավելի քան 35 բրոքերային ընկերության կողմից, ներառյալ` արտերկրում: Հարթակում ներկայացված են նաև զեղչեր և այլ արտոնություններ վերանորոգման ծառայությունների, կահույքի ու տեխնիկայի խանութների կողմից:

 

Հաշվետու ժամանակահատվածում MyHome հարթակում ներդրվել է նաև վերանորոգման հաշվիչ` հարթակի օգտատերերին հնարավորություն ընձեռելով մի քանի պարզ հարցի պատասխանելով ստանալ վերանորոգման նախահաշվարկ։

 

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, անդրադառնալով մրցանակաբաշխության արդյունքներին, նշել է. «Երկրորդ տարին անընդմեջ անշարժ գույքի ոլորտում լավագույնը ճանաչվելը մեզ համար մեծ պատիվ է և միաժամանակ՝ վստահություն շարունակելու նոր եռանդով։ Ամերիաբանկը հետևողականորեն ներդնում է նորարարական լուծումներ՝ մեր գործընկեր կառուցապատողների հետ համագործակցությամբ ձգտելով տան ձեռքբերման գործընթացը դարձնել առավել պարզ, արագ ու հասանելի, և MyHome հարթակի վերափոխումն ամբողջական էկոհամակարգի կարևոր առաջընթաց է այս ուղղությամբ։ Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է, որ մեր նախաձեռնություններն իրապես նպաստում են շուկայի որակական բարելավմանը։ Շնորհակալ ենք Euromoney-ին մեր աշխատանքը բարձր գնահատելու համար»։

 

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարն է. 2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22.8%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 372.5 մլրդ ՀՀ դրամը։

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

https://iravunk.com/sim/?p=329320&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ