Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է Վոլչանսկը (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակն ամբողջությամբ գրավել է Խարկովի մարզի կարեւոր բնակավայրերից մեկը` Վոլչանսկը:
Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հաստատելով տեղեկությունը, նաեւ նշել է, որ Վոլչանսկի ազատագրումը պայմաններ է ստեղծում ամբողջ զորախմբի առաջխաղացման համար. «Դրա ազատագրումը պայմաններ է ստեղծում ամբողջ զորախմբի առաջխաղացման համար»։
Առաջխաղացումն այս ուղղությամբ լուրջ վտանգ է ուկրաինական կողմի համար: Հաշվի առնելով, որ Կուպյանսկի գոտու գրավումից հետո, որն արդեն գրեթե իրականացված է, ռուսական ուժերը կարող են հարվածել հյուսիսային ուղղությամբ` Վոլչանսկից առաջացող խմբավորմանն ընդառաջ (Քարտեզում): Դա շրջապատում է խոստանում Վելիկիյ Բուրլուկի ողջ տիրույթին:

