«Փաստ». Ռիսկային հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ են սահմանվելու
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» հայտարարագրերի վերաբերյալ նախագիծը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծությունը միասնական և հստակ չափորոշիչների սահմանմամբ, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ռիսկային հայտարարագրերի արագ և օբյեկտիվ բացահայտումը։ Առաջարկվող իրավական կարգավորումները պարունակում են ռիսկահեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հայտարարագրերի վերլուծությունը կազմակերպել թիրախային, համապարփակ և միատեսակ սկզբունքներով։
Ռիսկային չափորոշիչները ներառում են ինչպես ավտոմատ հաշվարկվող ցուցանիշներ (օրինակ՝ ընթացիկ տարեկան ծախսերի բացասական մեծություն, կանխիկ միջոցների առկայություն համադրված այլ հանգամանքների հետ և այլն), այնպես էլ լրացուցիչ ռիսկի գործոններ, որոնք կարող են յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվել իրավասու ստորաբաժանման կողմից՝ հիմնվելով փաստական տվյալների և հայտարարատուի ընդհանուր գույքային դրության վրա։
Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել հայտարարագրերի վերլուծության ռիսկահեն, միատեսակ և թիրախային մոտեցում, առավել արդյունավետ կառավարել հանձնաժողովի ռեսուրսները և բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերման մակարդակը։ Ակնկալվում է ավելացնել վերլուծությունների հասցեականությունը և արդյունավետությունը, նվազեցնել սուբյեկտիվ մոտեցումների հավանականությունը, նպաստել հայտարարագրման ինստիտուտի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, ապահովել կանխարգելիչ մեխանիզմների առավել արդյունավետ կիրառում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=329306&l=am/

