Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ.Արաղչի
ՄիջազգայինԻրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ, որը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նախատեսվող երթուղին, որը Իրանում հայտնի է որպես Մարանդ-Չեշմե-Սորայա տարանցիկ երկաթուղային գիծ և ձգվում է դեպի Թուրքիայի Արալըք սահմանային շրջան, կունենա մոտավորապես 200 կիլոմետր երկարություն։ Նախագիծը կարժենա մոտ 1.6 միլիարդ դոլար, իսկ շինարարությունը կտևի երեքից չորս տարի», - նշել է Արաղչին։
https://iravunk.com/sim/?p=329275&l=am/

