Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է
ՀասարակությունՎան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել է, միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Նա նաև հավելել է, որ այս պարտականությունը կտակել է իր զավակին՝ ասելով «Ամոթ մեզ, եթե այն անտեր մնա իմ մահից հետո։ Ես ասել եմ իմ զավակին, բայց նրանք ասում են, որ դժվարություններ կունենան աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»։
Տեղացին նշել է, որ վանքը պահպանում է ամբողջությամբ սեփական միջոցներով։ Ըստ նրա՝ գմբեթներից երեքը փլուզվել են ու ինքն այն ծածկել եմ փայտով և թիթեղով։ Ձմռանը, որբ ձյուն է տեղում, ինքն է այն մաքրում ու վանքի տարածքը մետաղական ցանցով պատում։
«Անցյալ տարի ես այն ամբողջությամբ ծածկել եմ բրեզենտով, բայց քամին այն պատառոտել է։ Ես ամեն տարի գումար եմ ծախսում իմ սեփական գրպանից»։ – նշել է նա։

