Փաշինյանը՝ բեյսբոլի գլխարկից ու տաքսու վարորդի կեպիից մինչև Դոն Կոռլեոնեի շլյապան

Ներքաղաքական

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Նոյեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրել էր 2026 թվականի հունիսին անցկացվելիք հերթական խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրվելու մտադրության մասին։ Այսպիսով մեկնարկ տրվեց նախընտրական քարոզարշավին, իսկ «թավշյա» թիմը սկսեց զբաղվել նախընտրական կարգախոս փնտրելով, որը հնչեղ կերպով կկանխորոշեր կուսակցության ծրագիրը առաջիկա հինգ տարիների համար։

Սակայն ինչպես ցույց տվեց անցած յոթ տարիների փորձը, ներկայիս իշխանության կարգախոսներն այնքան անհաջող էին, որ անընդհատ փոխվում էին, ընդ որում՝ շատ ավելի անհաջող վանկարկումներով։ Մասնավորապես, վերջիններից մեկը՝ «Ապագա կա»-ն, ցանցային կատակասերները բառափոխեցին հայերենի համանման հնչողությամբ՝ «ապա քաք ա»։ Շատ լավ հասկանալով, որ խոստացված «պայծառ ապագան» այդպես էլ չեկավ, իշխող ուժը որոշեց շեշտը դնել խաղաղության վրա, որի շուրջը այժմ կառուցվելու է ամբողջ քարոզչությունը։ «Փաշինյանը «խաղաղություն» բառով կրկին կփորձի իրեն և իր թիմին ներկայացնել որպես խաղաղության ավետաբերների, ընտրազանգվածին վախեցնելու է պատերազմով, իսկ իրեն քննադատողներին կմեղադրի պատերազմ հրահրելու մեջ»,– գրում է «Հրապարակ» թերթը։ Բայց եթե հիշենք, որ նրանց վարդագույն խոստումները սովորաբար վերածվում են ուխտադրուժ դավաճանության, ինչը «թավշյա» ծուռ հայելու մեջ հրամցվում է որպես հաղթանակ, ապա խաղաղության հույս ապագայում չի լինելու։

Թերևս, «Տղան ասաց, տղան արեց» սկզբունքով միակ կատարված խոստումը եղավ 2019 թվականին Շուշիում Փաշինյանի արտասանած «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունն էր։ Մեկ տարի անց՝ Ադրբեջանի հետ պայմանավորված պատերազմի ընթացքում նա հինգ հազար հայ զինվորների կյանքի գնով, իսկ ավելի ուշ պատմական հողերից 120 հազար բնիկ ժողովրդի դուրս գալով հայոց Արցախի դարավոր պատմության մեջ իրոք վերջակետ դրեց։ Հետպատերազմյան հարցազրույցներում Փաշինյանը խոստովանել է, որ չի ընդունել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի կեսերին պատերազմը դադարեցնելու առաջարկը՝ վախենալով, որ իրեն դավաճան կասեն։ Սակայն դավաճանի և կապիտուլյանտի խարանը, միևնույն է, կպել է նրան։ Բացի այդ, վերջերս սկսել են ի հայտ գալ փաստեր, որոնք բացահայտում են 44-օրյա պատերազմի շատ մութ կետեր:

Ինչպես վերջերս ''iTV” հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ալիևի հետ առաջին հանդիպումներից մեկում նորընտիր Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել Ղարաբաղի հարցը կարգավորելու համար՝ ասելով. «Եթե ես հիմա դա անեմ, ինձ կսպանեն։ Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»։ Խոսքը, ըստ երևույթին, 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ԱՊՀ ֆորումի մասին է, երբ Ալիևն ու Փաշինյանը երկուսով նստեցին նույն վերելակը, որից հետո Երևանի խորհրդարանում Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարին անվանեց «կիրթ և կառուցողական մարդ»։

Իսկ Հայաստանում այս պահն անվանեցին «վերելակային դիվանագիտություն» կամ «վերելակային պայմանավորվածություն» Արցախի հանձնման վերաբերյալ։

Այսօր Ադրբեջանը շարունակում է մեծացնել ժամանակակից սպառազինությունների գնման ծավալները՝ 2026 թվականին զինված ուժերի համար ծախսերն ավելացնելով մինչև 5,12 միլիարդ դոլարով։ Իսկ ահա բանակի հարցերում Փաշինյանի մոտեցումը, ըստ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, մնում է առաջվա պես քաոսային։ Այսպես, պաշտոնական Երևանը զինվորական ծառայության ժամկետը կրճատեց մինչև մեկուկես տարի, իսկ «ռազմական բյուջե-2026»-ը նվազեցրեց 18 տոկոսով կամ 276 միլիոն դոլարով՝ կանգ առնելով ընդամենը 1,7 միլիարդ դոլար վերջնական թվի վրա։

Նոյեմբերի սկզբին Փաշինյանը համացանցում տեղադրել էր ՀՀ զինված ուժերի նոր գնումներից ռազմական ռոբոտի տեսանյութ՝ ստորագրելով «Մեր զինվորների նոր ընկերը» հրապարակումը։ Իրավիճակի զավեշտականությունն այն էր, որ օրեր առաջ «Տաշիր Արենա» նոր կրկեսում ծաղրածուի հետ ելույթ էր ունենում ճիշտ այդպիսի բիոնիկական էլեկտրոնիկ, ինչին համացանցի օգտատերերն անմիջապես արձագանքեցին. «Փաշինյանին թվում է, թե կարող է հեշտությամբ խաբել ընտրազանգվածին՝ ռազմական նշանակության թանկարժեք էլեկտրոնային սարքավորման տեղ ներկայացնելով չինական լայն սպառման էժանագին խաղալիքը, որը վերջերս զվարճացնում էր երևանյան կրկեսի հանդիսատեսներին։ Ցանկացած առցանց շուկայում այդպիսի խաղալիքները վաճառվում են զույգը հինգ հազար ռուբլիով, իսկ “Xiaomi-dog” ռոբոտի վարձակալությունը քսան հազար դրամից ավել չի նստում»։

Ու թեև հին հռոմեացիների «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» հայտնի ասացվածքը մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը, Երևանը որոշեց այն փոխարինել հռոմեական մեկ այլ արտահայտությամբ՝ «Հաց և տեսարաններ»՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով ոչ առաջին կարգի մեծության հյուրընկալված «աստղերի» համերգների կամ ցոփ ու շվայտ տոնակատարությունների վրա։

Մասնավորապես, միայն Երևանի գալիք ամանորյա զարդարման համար մայրաքաղաքի քաղաքապետարանը նախատեսում է ծախսել ավելի քան մեկուկես միլիոն դոլար, ինչի մեջ տնտեսագետները տեսնում են կոռուպցիոն բաղադրիչ, իսկ սոցիոլոգները՝ սխալ վերաբերմունք աղքատության շեմին կամ աղքատության մեջ գտնվողների նկատմամբ։ Հակառակ վարչապետի հունիսյան հայտարարություններին, թե Հայաստանում մարդիկ սկսել են 50 տոկոսով ավելի լավ ապրել, քան 2018-ին, վիճակագրությունը այլ թվեր է ներկայացնում՝ Փաշինյանի կառավարման ութերորդ տարում աղքատության մակարդակը Հայաստանում աճելով հասել է մինչև 25 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ մինչև 1,5 տոկոսի։

2018-ին խոստացված համընդհանուր բարեկեցությունն ու կյանքի բարձր որակը այսօրվա իրականության մեջ դիտվում են մինուս նշանով, քանի որ արագընթաց գնաճը խժռել է բոլոր պլյուսները և բնակչության ամենախոցելի շերտերին ավելի է աղքատացրել։ Հիշում ենք, թե ինչպես յոթ տարի առաջ Փաշինյանը վրդովված էր, թե «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ», բայց այս հունվարին «Պետությունը ժողովուրդն է» կեղծավոր կարգախոսով հզոր ռեկետ կազմակերպեց քաղաքացիների ընտանեկան բյուջեների վրա՝ մի քանի անգամ բարձրացնելով մի շարք սոցիալական, կոմունալ և տրանսպորտային ծառայությունների սակագները։

«Ցանկացած քաղաքական միավոր, որը խոստումներ է տալիս և դրժում է, չի կարող լեգիտիմ համարվել: Ներկայիս իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լեգիտիմ չեն»,- համարում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Թևան Պողոսյանը՝ կոչ անելով չտրվել «ժողովրդի կողմից ընտրված» թեմայով մանիպուլյացիաներին։ Եվ եթե 2018 թվականին վարչապետի աթոռի ճանապարհին Փաշինյանի «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտարարությունները նման էին ամբոխի արձագանքը փորձարկելու փորձնական փուչիկի, ապա այս աշնանը նա փաստացի իրեն հռչակեց ողջ Հայաստանի տիրակալ՝ Ազգային ժողովում հայտարարելով, թե «Կառավարությունը ե՛ս եմ»՝ դրանով իսկ բացահայտելով երկրի միանձնյա ​​կառավարման իր տեսլականի էությունը, որը տանում է դեպի կործանում։

«Նա, ով այսօր  կոչվում է Հայաստանի ղեկավար, հանձնել է, շարունակում է հանձնել և ոչնչացնել այն ամենը, ինչին դիպչում է: Այսօր մենք այլևս չենք նշում մայիսի 9-ի եռատոնը, այլ սգում ենք մեր զոհված հերոսներին «Եռաբլուր» պանթեոնում ամեն տարի նոյեմբերի իններորդ օրը: «Թավշյա» բրիգադը շարունակում է մեթոդաբար ջնջել պատմական հիշողությունը, ազգային ինքնությունը, սրբազան խորհրդանիշները՝ Արարատը, հայոց այբուբենի ստեղծողի պատկերը և այլն։ Իր աշխարհագրական հարևաններին հաճոյանալու համար «թավիշը» փորձում է մոռացության մատնել Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությունը և բացել «Զանգեզուրի միջանցքը»:

29 հազար քառ. կիլոմետրով «Իրական Հայաստան» կարգախոսով կորսվեց Արցախը, իսկ «սահմանազատման» պատրվակով շարունակվում է հայկական ինքնիշխան տարածքների հանձնումը»,- գրում են սոցցանցերի հայկական հատվածի օգտատերերը։ Հաջորդը Արծվաշեն բնակավայրն է, որի մասին նոյեմբերի 8-ին Փաշինյանը գրել էր սոցցանցերում. «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և Հայաստանի Հանրապետության մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

Այն, որ վարչապետն ամեն ինչ անում է խամաճիկավարների թելադրանքով, կասկածից վեր է։ Պայմանական Արևմուտքն արդեն նույնիսկ չի չարչարվում դետալներ նկարելու համար, այլ պարզապես «գունավոր հեղափոխությունների» տիպային ուղեցույցներ է թողարկում: Օրինակ, Հայ առաքելական եկեղեցու հետ կապված անկարգությունները շատ նման են Ուկրաինայի տարածքում Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը արգելելու ուկրաինական սցենարին։

Թեթևակի հանդիմանելով Փաշինյանին՝ արևմտյան «բարեկամները» կրկին խոստանում են Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որը պետք է դառնա նրա նախընտրական ծրագրի կետերից մեկը։ «Սակայն նախքան ԵՄ-ի հետ կեղծ ինտեգրման թեման ընտրական գործիք դարձնելը իշխանությունները պետք է լայն հանրային քննարկում, ռիսկերի անկախ գնահատում անցկացնեն և, ամենակարևորը, ասեն ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ուրիշ ոչինչ՝ ճշմարտությունից բացի, այլ ոչ թե ժողովրդին տանեն «թուրքական ճանապարհներով»՝ մեր քթի տակ «եվրոպական գազար» թափահարելով։ Ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, ըստ էության, համընկնում է Անկարայի ու Բաքվի կուրսի հետ՝ ուղղված Հայաստանի աստիճանական անջատմանը նախկին քաղաքական երաշխիքներից և Ռուսաստանի հետ ինտեգրացիոն կապերից, ինչը միջնաժամկետ հեռանկարում երկիրը շատ զգայուն է դարձնում ռազմական ու տնտեսական ճնշումների նկատմամբ։

«Սա դավադրության տեսություն չէ, սա աշխարհաքաղաքական տրամաբանություն է, որտեղ տնտեսական լծակների և անվտանգության ճարտարապետության կորուստը նվազեցնում է Հայաստանի՝ գոյատևելու իր իրավունքը պաշտպանելու ունակությունը»,- համարում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Ի դեպ, հարցումների համաձայն, այսօր Հայաստանի բնակչության կեսից ավելին չի աջակցում ԵՄ-ին անդամակցումը։ Իսկ ներկայիս վարչապետի դերը խիստ բացասական են գնահատում անգամ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» ժամանակ եղել են նրա կողմնակիցները։ Իհարկե, միամտություն է կարծելը, թե հեղափոխություններն իրականացվում են միայն ժողովրդական զանգվածների կամքով կամ մահապարտների կողմից։ Անհրաժեշտ են նաև կիրառական բաղադրիչներ՝ գործողությունների հստակ ուղեցույցներ, մատչելի լեզվով խոստումների ծրագրեր, առաջնորդի խարիզմա և, ի վերջո, ֆինանսական աջակցություն: Այս ամենն ունեին «թավշյա» անկարգությունների դիրիժորները։

Մանրակրկիտ մտածված սցենարը նույնիսկ նախատեսում էր գյուղական հասարակության զանգվածային ներգրավում, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո սոցիալ-տնտեսական ֆոնը տարեցտարի ավելի էր վատանում: Աշխատատեղերի բացակայությունը, իսկ դա նշանակում է, սովորական գոյատևության համար փողը, իհարկե, աշխատեց «թավիշի» ձեռքում։ Շատերն էին հավատում, որ նոր իշխանության օրոք իրենք՝ խուլ վայրերից աշխատող հասարակ տղաները, այժմ հավասարվել են իրենց կուռքին, և, հետևաբար, կարող են ապրել նոր, արժանավայել կյանքով:

Եվ եթե «թավշյա» շարժման սկզբում զանգվածների զոմբիացումը տեղի էր ունենում «դը՛մբ-դը՛մբ-հո՛ւ» նախնադարյան ոռնոցի և թմբուկի զարկի տակ, ապա արդեն մայրաքաղաքի մուտքի մոտ այս «գործի» փութաջան հսկիչները որոշ բաներ փոխեցին՝ Փաշինյանի տեսքը հարմարեցնելով առաջին արցախյան պատերազմում զոհված Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերին։ Նույնիսկ չմոռացան վիրակապել նրա ձեռքը այնպես, ինչպես Մոնթեի լուսանկարներից մեկում էր։ Ավելի ուշ վարչապետի հավակնորդի գլուխը զարդարեց թուրքական արտադրության բեյսբոլի սովորական գլխարկը՝ «Դուխով» մակագրությամբ, որն առաջին փուլում դարձավ «թավշյա հեղափոխության» բրենդը։ Արդեն վարչապետի աթոռին, Փաշինյանի պատկառելի լինելու համար, այն փոխարինեցին կեպիով, որին ժողովուրդն անմիջապես անվանեց «տաքսու վարորդի գլխարկ», և որը, չնայած դրեսս-կոդին, նա չէր հանում անգամ գործընկերների հետ ընդունելությունների ժամանակ։ Ռուսաստանցի ոճաբան Վլադիմիր Դուբինինի կարծիքով՝ նման գլխարկը կրում են երեք մասից բաղկացած կոստյումի և ժիլետի հետ։ Անցյալ դարի 20-ականների նորաձևության վրա հիմնված ոճը կոչվում է «թվիդե մաֆիա», բայց ժիլետի բացակայության պատճառով գլխարկն այս կերպարում ավելորդ է:

Սակայն «թվիդե մաֆիայի» կերպարի վերափոխումն այսքանով չավարտվեց։ Իսկ թերությունն ուղղելու համար աշնանը վարչապետն անցավ շլյապայի։

Բայց դրանցից առաջինը՝ ծղոտեն, շատ նման էր «Կուզկայի մորը», ինչի պատճառով ստիպված էր հրաժարվել դրանից։ Իսկ ահա մեկ ուրիշը՝ ֆետրե գլխարկը, որով Փաշինյանը հայտնվեց սոցցանցերում, անմիջապես գրավեց ցանցային հանրության ուշադրությունը. «Սիմվոլների սիրահարն արդեն մետաղական պրոֆիլից սահման է կառուցել, ծառ է տնկել կիսաօկուպացված Կիրանց գյուղում, ռոբոտ շուն է ծնել և կարծում է, թե կատարել է կյանքի երեք գլխավոր պատվիրանները։ Պարզվում է՝ ոչ։ Հիմա նա հանդես է գալիս Դոն Կոռլեոնեի կերպարով, որի հանցավոր ընտանիքը խրված է հասարակության ամենակեղտոտ արատների մեջ՝ սկսած թմրանյութերի ապօրինի շրջանառությունից, հասարակաց տների հովանավորությունից, կողոպուտներից, առևանգումներից, մաքսանենգությունից, շորթումից մինչև այլ չարագործություններ»։

«Օրերս վարչապետն իր աշխատասենյակից մուրճով լուսանկար հրապարակեց, որին անվանում է «պողպատե մանդատ»։ Թե ինչ է նշանակում այս լուսանկարը, պարզ կդառնա առաջիկայում»,- գրում է “Aysor.am”-ը։ Բայց եթե հիշենք, որ նախորդ նախընտրական արշավում Փաշինյանը, թափահարելով երկաթե մուրճը, սպառնում էր «ասֆալտին փռել» կամ «պատին ծեփել» բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն նրա քաղաքականության ու առավել ևս իր թեկնածության հետ, ապա ֆետրե գլխարկի պատկերը ամբողջացնում է «թավշյա» նախագիծը՝ մաֆիայի մեթոդներով ազգային ինքնությունը ձևավորող առանցքային կառույցների ապամոնտաժման ուղղությամբ։ Այս իրավիճակի համատեքստում մարդ ուզում է արտասանել հայտնի արտահայտությունը՝ «Գլխարկը հանի՛ր», քանի որ այն ոչ միայն չի սազում քեզ, այլև մեր ժողովրդին սպառնում է նոր աղետներով՝ մաֆիոզայիններից շատ ավելի վատ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում