Երբեք ուշ չէ գտնել երկրորդ կեսին. առաջնախաղ Պարոնյանում

Մշակութային

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Արմեն Կարապետյանի «Անհաջող ժամադրություն» խելահեղ կատակերգության առաջնախաղը։ Բեմադրությունն ու երաժշտական ձեւավորումն իրականացրել է Ավետիս Շահինյանը, բեմանկարչությունն ու զգեստների ձեւավորումը՝ Գագիկ Բաբայանը։ Ներկայացման մեջ խաղում են Սամսոն Ստեփանյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը եւ ներկայացման հեղինակ Արմեն Կարապետյանը։

Սյուժեն պատմում է միջին տարիքի երկու մարդկանց մասին, ովքեր, տարիների հիասթափություններից հետո, այլեւս չեն հավատում «պատահական երջանկություններին»։ Սակայն մեկ մայրական նախաձեռնություն անսպասելիորեն վերածվում է նոր շրջադարձի՝ լի հումորով, զվարճալի բախումներով, անկեղծ զրույցներով եւ հոգեբանական բացահայտումներով։

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՋԱՆԻԿ»

Ինչպես նշում է հեղինակ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ներկայացման բուն գաղափարը այն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է լինի երջանիկ։

«Ինչ ճանապարհով կհասնի այդ երջանկությանը՝ դա արդեն սեփական ընտրությունն է։ Մենք այս ներկայացումով ցույց ենք տալիս երջանկության հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը՝ դուրս ստերեոտիպային ու մակերեսային պատկերացումներից։ Կարեւոր է տեսնել դիմացինի ներսը, հոգին, գնահատել նրա ինտելեկտուալ ունակությունները։ Ինչպես ասում են՝ նմանը նմանին է գտնում, եւ մենք ուզում ենք ցույց տալ այդ բնական համընկնումը»,- նշեց նա:

Արմեն Կարապետյանը նաեւ ընդգծեց, որ ներկայացումը պատմություն է մարդու ներքին պայքարի մասին. «Թեպետ հերոսներն անցել են անհաջող փորձերով, նրանք չեն հանձնվել։ Նրանց մեջ կա շարունակական պայքար՝ երջանկությունը գտնելու համար։ Եվ հենց այդ պայքարի ընթացքում է, որ նրանք բացահայտում են միմյանց իրական բնույթը, գտնում ընդհանուր գծեր ու կամաց-կամաց մոտենում իրար»։

Ներկայացման վրա աշխատանքը տեւել է մոտ երկու ամիս՝ կերպարների բնավորությունների, մասնագիտությունների եւ ընդհանուր սյուժետային կառուցվածքի մանրակրկիտ մշակմամբ։

«ՄԻԱՅՆԱԿ ԼԻՆԵԼԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ ՉԷ»

Ըստ ռեժիսոր ԱՎԵՏԻՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ, ներկայացման ստեղծման ընթացքում նպատակ են դրել այնպես անել, որ հանդիսատեսը զգա պատմության կենսական ու մարդկային լիցքերը։

«Մենք գիտակցաբար հրաժարվեցինք բարդ ձեւականություններից՝ ընտրելով պարզության ու անկեղծության գեղագիտությունը։ Դա մեզ հնարավորություն տվեց կենտրոնանալ մարդու ներաշխարհի, հարաբերությունների նրբությունների եւ հոգեբանական շարժառիթների վրա։ Ներկայացման գլխավոր ուղերձը շատ հստակ է. երբեք ուշ չէ գտնել զուգընկերոջը, երբեք ուշ չէ նոր սկիզբ ունենալ։ Մարդը ցանկացած տարիքում կարող է գտնել իր երջանկությունը, եթե համարձակվում է բացվել, անկեղծ լինել եւ վստահել դիմացինին։ Մենք ուզում ենք հիշեցնել, որ միայնակ լինելը վերջնական վիճակ չէ», - շեշտեց նա։

Ռեժիսորի գնահատմամբ՝ երբ մարդիկ փորձում են ճանաչել միմյանց ոչ թե արտաքին շաբլոնների, այլ հոգեւոր ու ինտելեկտուալ համապատասխանության միջոցով, այդ ժամանակ է ձեւավորվում իրական կապը. «Այս գաղափարներն են շարժող ուժը յուրաքանչյուր տեսարանում՝ հումորի, լարվածության եւ անկեղծության համադրությամբ։ Համոզված եմ, որ հանդիսատեսը կնկատի նաեւ այս հոգեբանական շերտերը եւ յուրաքանչյուր դիտումից հետո ինչոր բան կվերցնի իր անձնական փորձության համար»:

Նշենք, որ ներկայացման տեւողությունը 1 ժամ 20 րոպե է, այն նախատեսված է 14 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Թերեւս լավագույն ժամադրության վայրը՝  «Անհաջող ժամադրություն» ծածկագրով: Ի դեպ, առաջնախաղից հետո դահլիճում տիրող ջերմ ծափողջույններն ապացուցում էր՝ աստղաբաշխական հատուկ էֆեկտներ պետք չեն, երբ բեմի վրա կա կենդանի էներգիա, ազնիվ խաղ եւ պատմություն, որն ընդգծում է ամենատարրական ճշմարտությունը՝ երջանկությունը ոչ թե պատհականություն է, այլ ընտրություն։ Իսկ ընտրելու կարողությունը, ինչպես հիշեցնում է ներկայացումը, չի սահմանափակվում տարիքով, փորձությամբ կամ նախորդ հիասթափություններով։

Այո՛, Պարոնյանի թատրոնը, ներկայացնելով այս նոր կատակերգությունը, եւս մեկ անգամ բացում է իր դուռը այն հանդիսատեսի առաջ, որը ցանկանում է ոչ միայն ծիծաղել, այլ նաեւ մտածել, զգալ եւ գուցե սեփական կյանքի համար նոր մեկնարկային կետ գտնել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում