«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը կազմ ու պատրաստ է IBA -ի Աշխարհի առաջնությանը։ Մեր ընտրանին մրցավայր կմեկնի վաղը դեկտեմբերի 1-ին։ Հայաստանը Դուբայում կայանալիք Աշխարհի առաջնությանը կլինի մեծ պատվիրակությամբ։ Մեր կաշվե ձեռնոցի մարտիկների կողքին կլինեն ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը և մեր անվանի ու տիտղոսակիր չեմպիոններ Մեխակ Ղազարյանն ու Սամսոն Խաչատրյանը։ Մեր երկիրը ԱԱ֊ում 13 մասնակից ունի, կան նաև նորեկներ։ Նոյեմբերի 29-ին, Iravunk. com -ի մարզական լրագրողը կրկին այցելել է Երևան, Օլիմպավանում վերջին պարապմունքը անցկացնող մեր բռնցքամարտիկներին հանդիպել ու զրուցել կարևորագույն մրցաշարից առաջ։ Անվանի բռնցքամարտիկ, Փարիզի ՕԽ մասնակից, Աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային կարգում հանդես եկող ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, մեզ հետ զրույցում նշեց. - « 2021-ին Բելգրադում ԱԱ֊ում արծաթե մեդալ նվաճելուց հետո հասկացա, թե փորձը որքան կարևոր է նման խոշոր մրցաշարերի պատրաստվելուց առաջ։ Այս առաջնությանն ավելի գիտակցված եմ մոտեցել, ավելի մեծ ուշադրություն դարձրել մարտավարությանը, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, վերլուծել հակառակորդներիս։ Դուբայ եմ մեկնելու միայն հաղթանակի համար»։

Մեր մյուս անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթակիր, Աշխարհի մրցանակակիր, Եվրոպայի փոխչեմպիոն ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՆ էլ նշեց.

- «92 կգ քաշային կարգում եմ հանդես գալու։ Շատ լավ մարզավիճակում եմ գտնվում, շատ լավ ուսումնամարզական հավաքներ անցկացրեցինք թե Գյումրիում, թե այստեղ Օլիմպավանում։ Ամեն ինչ անելու եմ, որ այս անգամ ավելի լավ հանդես գամ ու ոսկե մեդալ նվաճեմ։ Ասեմ, որ մարզումների ժամանակ ավելացրել եմ արագությունս, նախորդ մրցաշարի համեմատ սա մեծ առավելություն կլինի ինձ համար։ Հաղթանակի համար եմ մտնելու ռինգ»։

Իսկ ահա մյուս  կաշվե ձեռնոցի անվանի  մարտիկ  ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց.

«Շատ լավ եմ պատրաստվել այս ԱԱ֊ին, հուսով եմ, որ ամեն ինչ շատ լավ է ստացվելու։ Ճիշտ է տարիքով ամենամեծն եմ 36 տարեկան եմ, սակայն տարիքը ինձ չի կարող խանգարել, որպեսզի հաջող հանդես գամ, քանի որ ես շատ լավ մարզավիճակում եմ գտնվում, տրամադրված եմ մարտական։ Իսկ ահա մյուս անվանի մարզիկ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշեց.

- «Երկրորդ անգամ եմ մեկնում Աշխարհի առաջնության, խնդիրները վերացրել եմ, շտկել բոլոր թերությունները, հակառակորդներիս ծանոթ եմ, պայքարելու եմ մինչև վերջ հասնելու հաղթանակի»։

Աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 2-13-ը Դուբայում, կլինի մեծ մրցանակային ֆոնդ։ Թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։ Դե ինչ, փայլուն հաղթանակներ մեր կաշվե ձեռնոցի մարտիկներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան