ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄ ԿԱՐԱՏԵՈՒՄ. ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտՆոյեմբերի 27-30-ը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած կարատեի մեծահասակների Աշխարհի առաջնությունում, Հայաստանի ազգային կարատեի հավաքականի մարզիկ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ - 75 կգ քաշային կարգում, եզրափակչում մենամարտելով ԱՄՆ ներկայացուցիչ Թոմաս Սքոթի հետ, հաղթել է 2։0 հաշվով ու դարձել բրոնզե մեդալակիր։ Հայ մարզիկը եզրափակիչ դուրս գալով հաղթել է Թուրքիան ներկայացնող Յուրուր Օմեր Ֆարուկին։ Հատկանշական է, որ հայկական կարատեի պատմության մեջ երբևէ նման մեծ նվաճում չէր գրանցվել, սա առաջին բրոնզե մեդալն էր Աշխարհի առաջնությունից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

