Իմպիչմենտի գործընթացը իր բնականոն հունով առաջ է գնում. Աննա Աբրահամյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը իմպիջմենտի գործընթացի եւ նրա, դեռեւս չիրականացված նախաձեռնության վերաբերյալ, զրուցել է քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ: 

—Իմպիչմենտի գործընթացը իր բնականոն հունով առաջ է գնում: Այն պահից, որ կա ընդդիմադիր պատգամավորների ստորագրությամբ փաստաթուղթ, գործընթացը չի կարելի անվանել չիրագործված:

Իմպիչմենտի ծրագիրը միակ գործուն, իսկապես դեպի իշխանափոխություն միտված ընդդիմադիր ծրագիրն է, որ այսօր գոյություն ունի ընդդիմադիր դաշտում: Իհարկե, դաշտում ակտիվ է «գնանք ընտրությունների՝ սրանց հետ ու ամեն ինչ լավ կլինի» քարոզչությամբ 24/7 ռեժիմով զբաղվող խմբակը, որն այդպես էլ, ինչպես որ 2021–ին չի կարողանում գործնական հիմնավորումներով բացատրել, թե կոնկրետ ինչպես է «լավ լինելու» ընտրությունների գնալը, սակայն ականատես եղանք, թե ինչպես իմպիչմենտի գործընթացը տորպեդահարող խմբակը եկավ ու խոնարհաբար զետեղեց իր ողջ խմբակցության ստորգարությունները փաստաթղթի ներքո, այնպես էլ ականատես ենք լինելու երկիրն իշխանազավթած դավաճանական խմբակի հետ ընտրությունների գնալը քարոզողների ակտիվ ներգրավվածությանը իմպիչմենտի գործընթացում: Դա այլեւս անխուսափելի օրինաչափություն է:

Այս տրամաբանության շրջանակներում է, որ ներկայումս ընթանում են բավականին ակտիվ բանակցություններ ողջ ընդդիմադիր դաշտում` իմպիչմենտի օրակարգի  շուրջ բոլոր ուժերի կոնսոլիդացման նպատակով: Վաղարշապատում խայտառակ խախտումներով  անցկացված ընտրություններն ապացուցեցին, որ թրքահոժար դավաճանական խմբակը կանաչ լույս ունի աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից` ոտնահարել ցանկացած հիմնարար ժողովրդավարական սկզբունք ու գործընթաց, հանուն իրենց առաջնային, իսկ ոմանց դեպքում՝ կենսական, գեոքաղաքական շահերի անխափան սպասարկման, որն ասյ պահին դեռեւս կրում է «Տրամպի կամուրջ» անվանարկումը, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարություններն ու ռազմական ուժերի բաշխման փաստարկները, Հայաստանի համար օտար ուժերի այդ շահերի սպասարկումը կունենա նույն հետեւանքները, ինչպես որ ունեցավ Արցախի Հանրապետության համար:

ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից ու ԵՄ–ից թելադրված ազդակների համաձայն, կոնկրետ քայլեր ձեռնարկելու ուղենիշեր ստանալով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի հատուկ ծառայություններից, դավաճանական խմբակը, կեղծ խաղաղության օրակարգ քարոզելով, շուտափույթ ու զանգվածային ռեպրեսսիաների մեխանիզմ է գործարկում: Դավաճանական խմբակն ամենաուղղակի կերպով հարձակվում է եկեղեցու վրա, ընդդիմադիր գործիչների վրա: Մենք տեսնում ենք ինչպես են լռում բոլոր միջազգային պատկան մարմինները: Տեսնում ենք, որ ընտրություններին ընդառաջ` Հայաստանում տեղի է ունենում նույնը, ինչ Թուրքիայում: Այն է, մինչ ընտրությունների օրվան հասնելը, արդեն իսկ դաշտից հեռացվում են բոլոր հնարավոր քաղաքական օպոնենտները, բոլոր հնարավոր ռեպրեսիվ միջոցառումների ճանապարհով: Տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնող բոլոր ընդդիմադիր գործիչները կամ հայտնվում են բանտում, կամ ներկայումս գտնվում են այնպիսի թիրախի տակ, որ տրամաբանորեն հայտնվելու են բանտում: Ընդ որում, բանտարկվելիս միայն բուն գլխավոր պաշտոնատար անձը չի, որ բանտարկվում է, հավասարապես թիրախավորված են նաեւ նրանց անմիջական գործընկերները, ովքեր կազմում են տվյալ ինքնակառավարման մարմնում նրանց աշխատանքային ու քաղաքական թիմը:

Վերոնշյալ բոլոր փաստարկների պայմաններում որոշ ուժերի կողմից հնչող լավատեսությունը, կապված առաջիկա ընտրությունների հետ, բավականին զավեշտալի է հնչում: Ավելին, նման ակնհայտ դատաիրավական վակխանալիայի ֆոնին դավաճանական խմբակի հետ ընտրությունների գնալն ու մինչ այդ ընտրությունները ոչ մի ուրիշ քայլ չձեռնարկելը կրում է հանցավոր ինքնավստահության տարրեր, ու այս գծում քաղաքական դաշտը պահելու դեպքում` գլխավոր ընդդիմադիր մեղավորները պատմության դասագրքերում հայտնվելու են նույն էջում, ինչպես որ հողահանձնող դավաճանները, բայց ընդդիմադիրի դիմակով ու երանգով:

Իմպիչմենտի գործընթացը նրանց խիղճն ուերեսը մաքրելու միակ բացառիկ հնարավորությունն է ու նրանք դա գերազանց են հասկանում: Իմ տեղեկություններով ակտիվ բանակցություններ են ընթանում բոլոր ուժերի հետ՝ իմպիչմենտի օրակարգի շուրջ համախմբվելու համար: Ըստ այդմ, մենք կտեսնենք հետաքրքիր զարգացումներ: Անպայման պետք է շեշտել, որ միս ու արյուն ունեցող, այն է` փաստաթղթային կարգավիճակում ընթացող իմպիչմենտի պրոցեսը որեւէ կախվածություն չունի դատարկ նարատիվային պոլեմիկայի տիրույթից: Ընդդիմադիր որոշ խմբակներ սովոր են իրենց գրպանում տեղավորված ԶԼՄ–ներով ու վճարովի ու ցավոք ոչ մասնագետ խոսող գլուխների բերանով դաշտ նետել որեւէ փաստաթղթային ու փաստարկված հիմք չունեցող նարատիվներ` մի քանի ամիս առաջ «Հայաստան» խմբակցության առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտնի «անվստահություն հայտնելու համար հիմքեր չկան» ոճով, սակայն նաեւ նո'ւյն Սեյրան Օհանյանի ստորագրուտյունը խելոք–խելոք եկավ եւ հաստատվեց իմպիչմենտի փաստաթղթում: Ասել է թե` սահմանադրական գործընթացը վեր է անձնական ինտրիգներից ու թայֆայական շահերից: Այս տրամաբանությամբ էլ հենց գործընթացը շարունակվում է: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում`  «շունը հաչի` քամին փչի»:  

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում