«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մասյացոտնի թեմի առաջնորդի անգլիական հետքը

Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը` Արման) ծնվել է 1977 թ.-ին Մասիսում։

1983-1993 թթ.-ին սովորել է Մարմարաշենի միջնակարգ դպրոցում։

1993-1998 թթ.-ին սովորել է Սևանի Վազգենյան  հոգևոր դպրանոցում։

1998-1999 թթ.-ին շարունակել է իր ուսումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։

1999 թ.-ի մայիսի 23-ին Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։

2000 թ.-ին Գարեգին Ա գիտական կենտրոնում նշանակվել է ծառայության` որպես նյութական պատասխանատու:

2000 թ.-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է իր ավարտաճառը «Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքը՝ ըստ Էջմիածնի Մատենադարանի ձեռագրերի» ։

2001 թ.-ի հունվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ  ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գևորգ աբեղա։

2002-2003թթ.-ին Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջում սովորել է ընդհանուր հոգեբանություն և փիլիսոփայություն։

2003-2005 թթ.-ին սովորել է Միացյալ Թագավորության Լիդսի համալսարանում՝ ստանալով Արվեստի Բակալավրի Աստիճան Աստվածաբանության և Հովվագիտության Ոլորտում (BA of Arts In Theology And Pastoral Studies)։

2005-2007 թթ.-ին ուսանել է Օքսֆորդի համալսարանում ստանալով Աստվածաբանության Մագիստրոսի Աստիճան՝ Կիրառական Աստվածաբանության Ոլորտում (Master of Theology In Applied Theology):

2006-2007 թթ.-ին ծառայության է կոչվել Գարեգին Ա  գիտական կենտրոնում՝ որպես  փոխտնօրեն։

2007 թ.-ին նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ։

2008-2010 թթ.-ին նշանակվել է  Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ։   

2010 թ.-ին պաշտպանել է իր վարդապետական թեզը՝ «Երվանդ Տեր -Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և լիբերալ-բողոքական դպրոցի հետ հարաբերությունները» թեմայով՝  ստանալով  վարդապետական աստիճան` ձեռամբ Գերաշնորհ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի։

2010 թ.-ի դեկտեմբերի  10-ի նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի  տեսուչ։

2012 թ.-ի փետրվարի  20-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բարձրագույն ուսումնական հաստատությունների վերատեսուչ։

2013-2017 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում։

2015 թ.-ին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարանի Արվեստի և Հումանիտար Գիտությունների Ֆակուլտետ՝ որպես դոկտորական աստիճանի հայցորդ։

2017թ.-ին պաշտպանել է իր թեզը Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում՝ «Երվանդ Վարդապետ Տեր-Մինասյանի կրոնագիտական հայեցակարգը» թեմայով և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան՝ կրոնի պատմության և տեսության գծով։

2019 թ.-ի նոյեմբերի 20-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ։

2021 թ.-ի հունվարից Մասյացոտնի թեմի առաջնորդն է:

2022 թ. դեկտեմբերի 19-ին Անգլիայի Դարեմի համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ՝ "The Origins of Armenian Philanthropy: Nerses the Great and the Question of the Greek Influence (Critical Examination)" («Հայկական մարդասիրության ծագումը. Ներսես Մեծը և հունական ազդեցության խնդիրը (քննական ուսումնասիրություն)») թեմայով և ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում աստվածաբանության ոլորտում (PhD Doctor of Philosophy in Theology)։



ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան