Հույս ունեմ՝ կզղջան, հետ կդառնան սխալ ճանապարհից, միաբանված կպաշտպանեն Եկեղեցին․ Արտակ Բեգլարյա

Ներքաղաքական
«Հույս ունեմ՝ կզղջան, հետ կդառնան սխալ ճանապարհից, միաբանված կպաշտպանեն Եկեղեցին»․ Արտակ Բեգլարյան
Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների արարքն ընդհանրապես ընկալելի չէ, որոնք, կամա թե ակամա, դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանական կեղտոտ արշավի աջակիցներ ու գործիքներ: Բնականաբար, ամենացավալին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի ներկայությունն էր այնտեղ, ումից ընդհանրապես չէի սպասի նման քայլ:
Ես դեռ հույս ունեմ, որ նրանք կզղջան ու հետ կդառնան իրենց սխալ ճանապարհից և, իրենց հոգևոր եղբայրների հետ միասին, միաբանված կպաշտպանեն Եկեղեցին ներքին ու արտաքին սպառնալիքներից:
Կասկածից վեր է, որ այս իշխանություններին պետք է ոչ թե բարեփոխված Եկեղեցի ու հոգևոր կյանք, այլ՝ քանդված ազգային ինստիտուտ և ոչնչացված արժեհամակարգ ու գաղափարախոսություն: Եվ նրանք դա անում են պառակտելով, անվստահություն սերմանելով, առերևույթ իրական խնդիրները չար դիտավորությամբ ընդգծելով, բռնաճնշումներով և այլ հանցավոր ու անբարոյական մեթոդներով: Այդ պատճառով նրանց արշավին մաս կազմելը նշանակում է աջակցել այդ հակազգային ու հակաքրիստոնեական նպատակի կյանքի կոչմանը:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Եկեղեցում բազմաթիվ հիմնախնդիրներ են կուտակվել, որոնց լուծման համար Վեհափառ Հայրապետը պետք է բաց ու համարձակ լինի՝ գնալով անկեղծ երկխոսության հատկապես հոգևորական դասի հետ և իրականացնելով նշանակալի ներքին բարեփոխումներ:
Որքան էլ շատ վտանգավոր են արտաքին ու քաղաքական սպառնալիքները Եկեղեցու նման կարևորագույն ու արժեքահեն ինստիտուտի համար, սակայն հարկ է ընկալել, որ վտանգավոր են նաև ներքին հիմնախնդիրների ու անթույլատրելի մեղքերի կոծկումն ու անտեսումը, առավել ևս, որ դրանք առիթ են տալիս արտաքին ուժերին քանդելու Եկեղեցու ամուր հիմքերն ու որմերը:
Մեր Եկեղեցին պետք է բռնի հիմնարար բարեփոխման ճանապարհը՝ հոգևոր դասի ու հոտի առողջ ներառականության պայմաններում՝ բացառելով պետական ու քաղաքական միջամտությունները: Ակնհայտ է, որ այժմեական սուր մարտահրավերների պայմաններում միայն այդ ճանապարհը կարող է ուժեղացնել ու փրկել Եկեղեցուն, իսկ հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչները պարզապես պարտավոր են չտրվել ճնշումներին ու գայթակղություններին՝ թույլ չտալով քաղաքական իշխանություններին պառակտել իրենց ու քանդել Եկեղեցին»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում