44-օրյայի զnhերի անունները չհրապարակելու իրավական հիմնավորումը սխալ է․ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետքերով. fip.am

Ներքաղաքական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի զոհերի անունները, ասել է․ «Զոհերի անունները հրապարակելը, անձնական տվյլալները հրապարակելը․․․ ես չեմ որոշողը, բայց որոշումը էս պահին էն ա, որ դա անձնական տվյալ է և այս պահին ճիշտ չի դա հրապարակելը»։ Այնուհետև հավելել․ «Դե չգիտեմ ինչի ճիշտ չի, անձնական տվյալներ ա որովհետև»։ Այս մասին գրում է fip-ը։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը և փորձել պարզել՝ արդյո՞ք Սիմոնյանի պնդումը, թե պատերազմի զոհերի անունները համարվում են անձնական տվյալներ են և ենթակա չեն հրապարակման։

Ի՞նչ է օրենքը համարում անձնական տվյալ

Ըստ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի՝ «անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»։

Նույն օրենքը սահմանում է անձնական տվյալների մշակման բացատրությունը․ «անձնական տվյալների մշակումը՝ անկախ իրականացման ձևից և եղանակից ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ է, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու, կամ մուտքագրելու, կամ համակարգելու, կամ կազմակերպելու, կամ պահպանելու, կամ օգտագործելու, կամ վերափոխելու, կամ վերականգնելու, կամ փոխանցելու, կամ ուղղելու, կամ ուղեփակելու, կամ ոչնչացնելու, կամ այլ գործողություններ կատարելու հետ»։

Օրենքում անդրադարձ կա նաև մահացած անձի անձնական տվյալների օգտագործման հարցին․ «Տվյալների սուբյեկտի մահվան դեպքում նրա անձնական տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մշակվող տվյալները պետք է լինեն մահացած անձի անունը, սեռը, ծննդյան և մահվան տարին, ամիսը, ամսաթիվը»:

Անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Գևորգ Հայրապետյանը FIP.am–ին ասում է, որ պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման մերժումը, թե մահացածների անվանացանկը հրապարակելը համարվում է անձնական տվալ՝ իրավաչափ չէ։

Այսինքն՝ մահացած անձի անունը հրապարակելու համար օրենքը ոչ մի արգելք չի սահմանում։

Հակասություն Սիմոնյանի պնդման, նախադեպերի և օրենքի միջև

Ալեն Սիմոնյանի պնդումը հակասում է թե՛ օրենքին, թե՛ նախադեպերին։ 2020 թ. պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը, Արցախի պետական կառույցները և պաշտոնատար անձինք պարբերաբար հրապարակել են զոհվածների անունները, ծննդյան տվյալները և լուսանկարները՝ առանց որևէ իրավական խոչընդոտի կամ սահմանափակման մասին հայտարարելու։

Օրինակ, Արցախի պաշպանության բանակը 2020-ի նոյեմբերի 13-ին 44-օրյա պատերազմում զոհված անձանց 2 ցանկ ներկայացրել էր՝ (2) մանրամասն նշելով զոհի անուն, ազգանուն, հայրանունը և ծննդյան տարին։ Նույն հաստատության կողմից զոհերի անուններ հրապարակվել էին նաև 2020-ի հոկտեմբերին՝ պատերազմի թեժ մարտերի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 17-ին։ Ի դեպ, Արցախի ՊԲ-ն պատերազմից հետո մինչև դեկտեմբեր նման ցուցակներ է հրապարակել։

Միևնույն օրենքը այն ժամանակ էլ էր գործում, և որևէ պաշտոնական մարմին անունների հրապարակումն անօրինական կամ անթույլատրելի չի համարել։ Հետևաբար՝ հայտարարությունը, թե անունների հրապարակումը «ճիշտ չէ, քանի որ դա անձնական տվյալ է», իրավական հիմնավորում չունի։

Ինչո՞ւ է կարևոր զոհերի անունները հրապարակելու հարցը

44-օրյա պատերազմի զոհերի անունները հրապարակելու հարցը Հայաստանում պարբերաբար բարձրացվում է։ Այդ անունները հրապարակելու պահանջով պարբերաբար բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, սոցիալական հարթակներում նույն պահանջով նույնիսկ ֆլեշմոբ էր կազմակերպվել։

Շատերի համար կարևոր է անունների հրապարակումը, քանի որ 44-օրյա պատերազմից հետո զոհերի թվի ու հաշվառման շուրջ եղել են բազմաթիվ անհամապատասխանություններ։ Ընտանիքների մի մասը օրեր շարունակ չի ստացել պաշտոնական տեղեկություն։ Նաև հնչում էր կարծիք, թե երբ անունները չեն հրապարակվում, զոհերը վերածվում են անանուն վիճակագրության։

Բացի այդ, հարյուրավոր ընտանիքներ հենց իրենք են հարցազրույցների միջոցով, լրագրողների ռեպորտաժներում հրապարակել իրենց որդիների, ամուսինների ու հարազատների անունները, հետևաբար պետության կողմից այդ անունները չհրապարակելը ոչ թե անձնական տվյալների պաշտպանություն է, այլ ավելորդ սահմանափակում։

Այսպիսով, իրավական դաշտը հստակ է՝ մահացած անձանց անունը հրապարակելու արգելք չկա, իսկ նախկինում զոհերի անուններով հրապարակումները եղել են համատարած։ Հետևաբար՝ ԱԺ նախագահի պնդումը, թե զոհերի անունները հրապարակելը «անձնական տվյալ է» և «այժմ ճիշտ չէ», չի բխում գործող օրենսդրությունից և հակասում է ինչպես օրենքին, այնպես էլ նախադեպերին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում