Զելենսկին ցանկանում է հնարավորինս արագ կոծկել կոռուպցիոն սկանդալը
ՄիջազգայինՈւկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հնարավորինս արագ կոծկել կոռուպցիոն սկանդալը, որը վերջին շաբաթներին բռնկվել է իշխանության վերին էշելոններում։ Նա որոշել է դա անել իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի պաշտոնանկության ֆոնին։ Նման կարծիք են հայտնել բրիտանական The Guardian թերթի լրագրողները:
Պարբերականի կարծիքով՝ Զելենսկու գրասենյակի ղեկավարի հրաժարականը իր տանը խուզարկություններ սկսելուց հետո, ցույց է տվել սկանդալը մոռացության տալու ակնհայտ ձգտումը, որը «ծագել է Ուկրաինայի համար ամենաանպատեհ պահին»՝ Ռուսաստանի Զինված ուժերի հարձակման աճող տեմպերի ֆոնին:

