Երմակին իրոք ամերիկացինե՞րը հեռացրեցին, թե՞ նոր խաղ են մոգոնել

Միջազգային

Ուկրաինայի «գորշ կարդինալ» Երկամի հրաժարականը, թեեւ հիմնականում գնահատում են, որպես ռեժիմի փլուզման նշան, սակայն որոշ փորձագիտական աղբյուրներ դեռ զգուշավոր են մոտենում այս հարցում: Բացատրությունը սա է. որքան էլ, որ պաշտոնից հառացավ, բայց դա չի նշանակում, որ Երմակը կորցրեց նաեւ «գորշ կարդինալի» ֆունկցիան: Այդ ֆունկցիան պաշտոն չի ենթադրում, դա ձեւավորվում է փաստացի իշխանության կողմից տրված ոչ պաշտոնական լիազորությունների հիման վրա: Նման լիազորություններ կարող են տրվել ցանկացած մեկին` նախագահի աշխատակազմի ղեկավարին (Երմկաի դեպքում), խորհրդարանի խոսնակին, վարչապետին, ինչ-որ նախարարի: Նման լիազորություն կարող է տրվել անգամ` նախագահի վարորդին, պահակին, վերջապես` որեւէ պաշտոն չզբաղեցնողի: Այս պահին Երմակը դարձել է որեւէ պաշտոն չզբաղեցնող, ու դա ամենեւին էլ չի նշանակում, որ նրա պաշտոնական լիազորությունները վերցնելով, վերցրել են նաեւ ոչ չաշտոնական` «գորշ կարդինալի» լիազորությունենրի:

Ուրեմն, ինչո՞ւ ԶեԵրմակին կարող էր պետք գալ Երմակի պաշտոնանկությունը: Մի կողմից, հակակոռուպցիոն մարմինների` նրա տանն անցկացված խուզարկությունը, անկախ նրանից, թե ինչ են հայտնաբերել կամ չեն հայտնաբերել, ամերիկացիների կողմից մեսիջ էր` հաջորդ այցը կլինի Զելենսկուն: Իսկ այդ դեպքում իշխանությունը պահելու չափազանց լուրջ վտանգ էր առաջանում: «Սա լուրջ վտանգ է. եթե երկուսը միաժամանակ կորցնեն պաշտոնը, ապա նրանց անվտանգության համար քոռ կոպեկ անգամ տվող չի լինի»: 

Վտանգը միանգամայն իրատեսական էր, հաշվի առնելով այս պատմության ամենակարեւոր նյուանսը: Բանն այն է, որ այսօր, այն է` հրաժարականի հաջորդ օրը Երմակը, որպես բանակցային խմբի ղեկավար, պետք է հանդիպեր Ուիտկոֆի և Քուշների հետ։ «Բանակցություններ, որպես այդպիսին, այլեւս չէին լինելու: Երմակը պետք է միայն ասեր` այո´ կամ` ո´չ. ստորագրելու են Թրամփի փաստաթղթի տակ, թե` ոչ: Դա պետք է լիներ վերջնական պատասխան, քանի որ արդեն հաջորդ շաբաթվա սկզբին Ուիտկոֆը և Քուշներն այդ վերջնական փաստաթղթով պետք է մեկնեին Մոսկվա` Պուտինի հետ հանդիպման»,- պատմել է գործընթացներին տեղյակ աղբյուրը:

Որոշ աղբյուրներ, ինչպես ներկայացրեց Axios-ը, կարծում են, որ Երմակին Վաշինգտոնը հեռացրեց, քանի որ նա մինչ հանդիպումը «ոչ» էր ասել. «Միացյալ Նահանգների ուղղակի հրամանով հեռացրեց չափազանց անզիջում և համառ բանակցողին, որի հիստերիկ, կոշտ դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ սկսել էր խոչընդոտել Վաշինգտոնի և Կրեմլի միջև գործարքի նախապատրաստմանը»: Սա կարող է տրամաբանական տեսք ունենալ, առավել եւս, որ այս պահին Բրիտանիայի, որն իրականում կանգնած է այդ «ոչ»-ի հետեւում, նկատելի չէ: Երմակն էլ փորձում է հրաժարականից հետո հենց դա ակնարկել. թե տերերն իրեն մենակ թողեցին, եւ հիմա, հրաժարական տալով, սա ամենահետաքրքիր դետալներից է` մեկնում է ռազմաճակատ:

Այսպիսով, հետաքրքիր հեռանկար է առաջանում. կարող է հանկարծ վաղը-մյուս օրը պարզվել, որ ռազմաճակատի մի թեժ հատվածում Երմակը «հերոսաբար զոհվել է». դե գնա ու պարզի, թե նա հետագա «անդրաշխարհային կյանքը» լոնդոնյան մի թաքստոցում չի՞ անցկացնում: Բայց դա կարող է դառնալ ամենավերջին տարբերակը:

Իսկ մինչ այդ. ի՞նչ տվեց Երմակի հեռանալը Զելենսկուն. մի քանի օր: Չկա հիմնական բանակցողը, այսինքն պատասխանը, որը նա այսօր պետք է տար Ուիտկոֆին և Քուշներին, «հարգելի» պատճառով չի լինի. մինչեւ նոր խումբ ստեղծվի, դետալներին տիրապետի, կարող է մի քանի օր անցնել: Ու հետո. նոր բանակցային խումբը կարող է դրական պատասխան տալ, բայց հետո հանկարծ կպարզվի, որ «լավ չեն հասկացել բանակցություններում Կիեւի դիրքորոշումը» կամ նման մեկ այլ բան: Այն է` Երմակի հեռանալը (պաշտոնապես) նոր խաղի հնարավորություն է բացում, եւ ասել, թե այդ խաղը ԶեԵրմակինը չէ, միամտություն կլիներ: Այս տրամաբանությամբ` Երմակին ամերիկացինե՞րը հեռացրեցին. ամենաքիչը հարցեր կան: Հակառակ դեպքում նա արդեն այսօր պետք է կալանավորվի:

Ամեն դեպքում, Զելենսկու վրա է մնում ամերիկացիների այո կամ` ոչ ասելը. մեկ-երկու օր ուշ կամ շուտ, այստեղ բան չի փոխում: Նա է՞լ հրաժարական կտա եւ ռազմաճակատ «կմեկնի». դա էլ է տարբերակ, թեեւ նույն սխեման կրկնելը վտանգավոր է: Չնայած, երբ Զելենսկին հասել է այն վիճակւն, որ կարող է նստել տեսախցիկի առաջ, եւ այդ պահին քթից թմրանյութ է թռնում, միգուցե նրան վերջնականապե՞ս «դուրս գրեն»:

Ամեն դեպքում, առաջիկա մեկ-երկու օրը դեռ որոշ հետաքրքիր նյուանսներ առաջ կբերի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում