Երմակի՝ պաշտոնից ազատումը «այս ռեժիմի լիակատար փլուզումն է». Ֆլորիան Ֆիլիպո
ՄիջազգայինԱնդրեյ Երմակի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատումը «այս ռեժիմի լիակատար փլուզումն է»,- իր սոցցանցերի էջում գրել է «Ֆրանսիայի հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
Այս առումով նա կոչ արեց Փարիզին դադարեցնել Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելը։ «Այս ռեժիմին էլ ոչ մի ֆրանսիական եվրո։ Ոչ մի ֆրանսիական սենթ», - պահանջել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Երմակի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն էր արել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նա նշել էր, որ «Ալի Բաբան հրաժարական է տվել», բայց մնացել են «40 գողեր»։

