Թուրքիայի ներկայացուցիչները Գյումրի են եկել, մինչ այդ էլ հանդիպում է կայացել Ախուրիկ-Աքյաքա անցակետում
ՆերքաղաքականԱԳՆ-ից հայտարարություն են տարածել.
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում:
Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»։
https://iravunk.com/sim/?p=329052&l=am/

